Արմինֆո. ՀՀԿ Գերագույն մարմնի նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունից բացի որևէ այլ թեկնածու չի առաջարկվել: Այս մասին ապրիլ 11-ին, կուսակցության ԳՄ նիստից հետոհայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Ըստ Շարմազանովի, համաձայն Սահմանադրության, նոր նախագահը պետք է վարչապետին նշանակի այն կուսակցությունից, որը հաղթել է ընտրություններում, այսինքն, իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ-ն, ինչպես նշել է մամուլի քարտուղարը, վաղուց արդեն որոշել է վարչապետի թեկնածությունը: Այսօրվա նիստում կուսակցությունը նախաձեռնեց ապագա վարչապետի թեկնածության շուրջ ինստիտուցիոնալ քննարկումներ: «Քննարկումներն անցան միասնական և համերաշխության մթնոլորտում, և ՀՀԿ Գործադիր մարմնի բոլոր անդամները, առանց բացառության, աջակցեցին նախօրեին հնչեցված առաջարկը: Շաբաթ օրը, ՀՀԿ խորհրդի նիստում կառաջարկվի վարչապետի թեկնածությունը: Կարծում եմ, որ բոլորին է հայտնի, թե ով է վարչապետի մեր թեկնածուն: Այլ կարծիք չէր էլ կարող լինել», - հայտարարել է ՀՀԿ մամլո քարտուղարը:
Պաշտոնական - դե յուրե որոշումը, ըստ Շարմազանովի, կուսակցությունը մտադիր է հրապարակել շաբաթ օրը, ապրիլի 14-ին, իսկ ապրիլի 16-ին ՀՀԿ-ն Ազգային ժողովին կառաջադրի նախկին նախագահի թեկնածությունը, որը կքննարկվի ապրիլի 17-ին:
Նշենք, որ ներկա պահին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնության անդամները, վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության հնարավոր առաջադրման դեմ: Ցուցարարները շրջափակել են Ամիրյան փողոցի երթևեկելի մասը, որը տանում է դեպի Հանրապետության հրապարակ: