Արմինֆո. Տիգրան Մեծ պողոտայի և Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկում տեղի է ունենում բողոքի ակցիա, իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կենտրոնական գրասենյակի մոտ: Սպասվում է, որ այսօրվա նիստում, հավանական է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի կողմից կառաջադրվի վարչապետի պաշտոնում:
Բողոքի ակցիայի մասնակիցները փողոցային բարձրախոսներով միացրել են Սերժ Սարգսյանի 2014 թվականի հայտարարությունները, երբ հանձնաժողովի նիստում, որն ազդարարել էր սահմանադրական բարեփոխումների մեկնարկը, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ սահմանադրական բարեփոխումների հաջողության դեպքում ինքն անձամբ չի հավակնի նախագահի կամ վարչապետի պաշտոններին: «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ես Սերժ Սարգսյանս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: Իսկ եթե վերջնական քննարկումների արդյունքում ընտրվի այնուղին, որը չի համապատասխանում իմ ցանկության, ես նկատի ունեմ խորհրդարանական մոդելը, ապա ես չեմ պատրաստվում հավակնել նաև վարչապետի պաշտոնին», - ասել էր Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նախաձեռնող խմբի անդամները համաձայնության են եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ`բողոքի տարբեր ակցիաներին մասնակցելու առումով: «Քաղաքացիական պայմանագիրն», իր հերթին, մարտի 31-ին նախաձեռնել էր երթ Հայաստանի տարածքով, ի նշան Սերժ Սարգսյանի հնարավոր առաջադրման դեմ բողոքի: Ապրիլի 13-ին ակնկալվում է, որ Ազատության հրապարակում ակցիան կընթանա 4 օր, իսկ ապրիլի 17-ին`վարչապետի ընտրության օրը, ընդդիմությունը մտադիր է արգելափակել մուտքերը դեպի Ազգային ժողովի շենք, կանխելու համար քվեարկությունը: