Արմինֆո.Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը: Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը:
Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
Նոր վարչապետի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 17-ին: Ամենայն հավանականությամբ, Հանրապետական կուսակցությունն այդ պաշտոնում կառաջադրի Սերժ Սարգսյանին: Նախարարների նոր կաբինետը կձևավորվի վարչապետի ընտրությունից հետո 15 օրվա ընթացքում: