


Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր շնորհավորական նամակ է hղել Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:
Այնուամենայնիվ, Քոչարյանը Սարգսյանի երդմնակալության արարողությանը չի մասնակցել՝ հանրապետությունից բացակայության պատճառով: Արմեն Սարգսյանին արդեն հասցրել է շնորհավորական ուղերձ հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը:



