Արմինֆո. Հայաստանն ունի բոլոր որակները գրավիչ ուղղություն դառնալու համար, այդ թվում՝ Պարսից ծոցի երկրներից զբոսաշրջիկների համար: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄԷ-ում հրատարակվող և Միջին Արևելքի և Պարսից ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթին, ինչպես նաև «Global FDI reports» գործակալությանը հարցազրույցում:
Նախագահը հայտարարել է, որ Հայաստանը հարուստ պատմական և մշակութային ժառանգություն ունեցող երկիր է: Ըստ որում, հանրապետությունն ԱՄԷ-ից զբոսաշրջիկին ազատել է մուտքի վիզա ձևակերպելու պարտականությունից: «Մենք ստեղծել ենք անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները, և ամեն բան հասանելի է: Միաժամանակ թե Երևանը, թե ողջ Հայաստանը բացարձակապես անվտանգ են զբոսաշրջիկի համար »,-ընդգծել է նա:
Անդրադառնալով հավանական ներդրողներին, ՀՀ նախագահը հայատարարել է, որ նկատի ունենալով փոքր երկիր լինելը՝ Հայաստանում անհատական վերաբերմունք կա յուրաքանչյուր ներդրողի նկատմամբ: Ներդրողին Հայաստանում, ինչպես նշել է Սերժ Սարգսյանը, հարկային արտոնություններ են տրվում ավելի վաղ երկրում չարտադրված ապրանքի արտադրության սկզբում: Հայաստանում արվող ցանկացած ներդրում ապահով և պաշտպանված է»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ Զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալներով, 2017 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2016-ի համեմատ ավելացել է 18.7%: Անցած տարի ամենամեծ թվով զբոսաշրջիկ Հայաստան է այցելել Ռուսաստանից: Այնուհետև հաջորդում են`Իրանը, Արևմտյան Եվրոպայի երկրները: Հետաքրքիր դինամիկա է արձանագրվել նաև Չինաստանից, Ճապոնիայից, ԱՄԷ-ից և Ֆիլիպինների զբոսաշրջային հոսքերի առումով: