Արմինֆո. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերն այս տարի կայցելի Հայաստան:
«Այո, այս տարի ես մտադիր եմ այցելել Ադրբեջան և Հայաստան: Սակայն ստույգ ամսաթիվ չեմ կարող նշել: Ես այդ մասին խոսել եմ ԵԱՀԿ-ում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանների, մշտական ներկայացուցիչների հետ: Կաշխատեմ այցերն իրականացնել երկրորդ կիսամյակում՚, - հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ԱՊԱ-ին: