Արմինֆո.2018 թ. սկզբից Հայաստանի և Արցախի զինված ուժերում արձանագրվել է զինծառայողների մահվան 15 դեպք՝ 2017 թ. նույն ժամանակաշրջանի 20 դեպքի փոխարեն: Այդ մասին ասվում է ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:
2018թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ կապված արձանագրվել է մահվան ելքով 9 դեպք՝ 2017թ. նույն ժամանակահատվածին գրանցված՝ 17 դեպքի դիմաց: Այդ թվում՝ Ադրբեջանի ուժերի կողմից սպանություններ շփման գծում՝ 3 (2017թ.՝ ութ), ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր՝ 1 (2017թ.՝2), հիվանդություններից՝ 2 (2017թ.՝ 2), ծառայության հետ կապված ավտովթարներից՝ 1 (2017թ.՝1) , դժբախտ պատահարներից՝ 1 (2017թ.՝ 2),
զենքի օգտագործման կանոնների խախտումներ՝ 1(2017թ.՝ 2)։ Նշված ժամանակահատվածում սպանության դեպք չի արձանագրվել։
2018թ. 1-ին եռամսյակում ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում զինվորական ծառայություն անցնելու հետ չկապված արձանագրվել է 6 դեպք՝ 2017թ. նույն ժամանակահատվածին գրանցված 3 դեպքի դիմաց: Այդ թվում՝ հիվանդություններից՝ 2 (2017թ.՝ 2), ծառայության հետ չկապված ավտովթարներից՝ 4 (2017թ.՝ արձանագրվել է 1 դժբախտ պատահարի դեպք):