Արմինֆո. Ադրբեջանը չի կարողացել հասնել այն նպատակին, որը հետապնդում էր 2016 թ. ապրիլայն պատերազմի ժամանակ: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքով, կային մի քանի պատճառ, որոնք դրդեցին Ադրբեջանին դիմել ապրիլյան արկածախնդրությանը: Առաջին, Հարությունյանի խոսքով, այդ պահին կողմերը շատ մոտ էին Մադրիդյան սկզբունքների համաձայնեցմանը, ինչը ձեռնտու չէր Ադրբեջանին, քանի որ դրանք, ի թիվս այլի, ենթադրում էին նաև Արցախի ինքնորոշման իրավունք:
Երկրորդ պատճառը, նախկին նախարարի կարծիքով, Անկարայի և Մոսկվայի միջև տարաձայնություններն էին՝ խոցված ռուսական ինքնաթիռի պատճառով: «Թուրքիան սկսել էր Ադրբեջանին ռազմական սադրանքի դրդել»,- նշել է նա:
Հարությունյանի կարծիքով, Ադրբեջանի նպատակն ապրիլյան պատերազմի ժամանալ իր քաղաքական դիրքերի ամրապնդումն էր: Բացի այդ, Բաքուն ցանկանում էր ապացուցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդներին, որ կարող է ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ճանապարհով: «Դա լոկալ, այլ ոչ թե գլոբալ պատերազմ էր՝ ուղղված սահմանամերձ տարածքների զավթմանը»,- հայտարարել է Հարությունյան:
Պատմելով բուն ռազմական գործողությունների մասին՝ Հարությունյանը նշել է, որ Ադրբեջանը հարձակումն սկսել է գիշերը: Գործողությանը ներգրավված էր շուրջ 10.000 ադրբեջանցի զինվորական, հայկական կողմից՝ տասն անգամ պակաս: Հարությունյանի խոսքով, ադրբեջանական հատուկ ստորաբաժանումը հատել է սահմանը և հարված հասցրել, ինչից հետո միացել են հրետանին և ծանր տեխնիկան:
Այդպիսով, շարունակել է Հարությունյանը, Ադրբեջանին հաջողվել է հաջողության հասնել հենց առաջին գիշերը՝ հաշվի առնելով անսպասելիության գործոնը, և հատկապես այն դիրքերում, որտեղ հայկական կողմն այդքան էլ զգոն չի եղել: Սակայն, դրանից հետո ադրբեջանցիները արժանի հակահարված են ստացել և նահանջել: «Այն բանից հետո, երբ հայկական բանակը հակահարձակման է անցել, ադրբեջանցիները խաղաղութուն են խնդրել»,- նշել է նախկին պաշտպանության նախարարը:
Նրա կարծիքով, ռազմական առումով հայկական կողմը հաջողության է հասել և թույլ չի տվել Ադրբեջանին հասնել իր առջև դրված նպատակին: Նրանց կորուստները զգալի էին՝ շուրջ 500 մարդ, ինչպես նաև տեխնիկա: Անդրադառնալով հայկական կողմի տարածքային կորուստներին, նախկին նախարարը հավաստաիցրել է, որ դրանք ռազմավարական նշանակություն չեն ունեցել:
Հարությունայնի կարծիքով, Բաքուն պարտություն է կրել նաև քաղաքական ճակատում, քանի որ Մինսկի միջնորդները, ինչպես նաև միջազգային հանրությունը կիսել են սահմանամերձ գոտում տեսահսկման սարքեր տեղադրելու և միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ հայակական կողմի դիրքորոշումը:
Բացատրելով Բաքվի մշտական ռազմական արկածախնդրությունների շարժառիթները՝ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ այդպիսով վերջինս փորձում է վախի մթնոլորտ ստեղծել Արցախում ու Հայաստանում և ստիպել զիջումների գնալ: Ըստ որում, նախկին նախարարը բացառել է 2016 թ. ապրիլի իրադարձությունների կրկնման հնարավորությունը: