Արմինֆո. Քասախ համայնքում ավարտվել է համայնքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված առաջին ծրագիրը, որն իրականացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ֆինանսավորմամբ։
Քասախում ստեղծված մաքուր էներգիա արտադրող ենթակառուցվածքի միջոցով այսուհետ էլեկտրաէներգիա կստանան համայնքային նշանակության բոլոր շենքերը և արտաքին լուսավորման ցանցը։ Տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ։ Արդիականացվել է համայնքի գլխավոր փողոցների լուսատուների համակարգը. տեղադրվել են LED լուսատուներ։
Ստեղծված «կանաչ ենթակառուցվածքների» շնորհիվ Քասախ համայնքը տարեկան կխնայի առնվազն 6,000,000 ՀՀ դրամ։
https://www.youtube.com/watch?v=ke8mI3owizs&feature=youtu.be
Քասախը Հայաստանում առաջինն է, որը որոշեց համայնքային մաքուր էներգիայի ենթակառուցվածք ստեղծել և հոսանքի ու տաք ջրի հարցը լուծել բնության միջոցով՝ միաժամանակ պահպանելով բնությունը։ Կանաչ էներգիայի օգտագործման արդյունքում տարեկան շրջակա միջավայր չի արտանետվի շուրջ 105 տոննա CO2 թունավոր գազ։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի ֆինանսավորումն իրականացնում է բացառապես հայկական դրամով, առանց սպասարկման վճարների, տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով և մինչև 5 տարի մարման ժամկետով։