Արմինֆո. Ադրբեջանի Միլլի մեջլիսում պահանջում են երկրի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հրաժարականը:
Ինչպես հայտնում է Haqqin.az-ը, ՄՄ պատգամավոր Ֆազաիլ Աղամլին հրաժարական տալու կոչ է արել Մամեդյարովին: Այդ պահանջը նա հիմնավորել է այն բանով, որ Մամեդյարովը չի կարողանում կտարել իր աշխատանքը և արդյունքի չի հասնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: