Արմինֆո. Ապրիլի սկզբին Վատիկան կմեկնի հայկական պատվիրակություն` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա և ամենայն հայոց կաթողիկոս Գարիեգին Բ կազմով:
Ապրիլի 5-ին Վատիկանում Գրիգոր Նարեկացու հուշարձանի բացման արարողությունից հետո կկայանա հայոց կաթողիկոսների հանդիպումը Հռոմի պապի հետ: Ինչպես հաղորդել է La Stampa-ն, նախատեսվում է նաև Հայաստանի նախագահի առանձնազրույցը Հռոմի պապի հետ: