


Արմինֆո. Մարտի 30-ից 31-ը Հայաստանում է Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Մարտի 30-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան-Բատիստ Լեմուանի բանակցությունները:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարը Հայաստան այցն սկսել է Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր այցելությամբ:



