Արմինֆո. Արցախի Հանրապետությունում ականազերծման աշխատանքների ժամանակ ականի պայթյունի հետևանքով վիրավորվել են 1987 թվականին ծնված Գարիկ Ղահիրյանը և 1974 թվականին ծնված Արամ Մկրտչյանը: Ինչպես հաղորդել են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից, Ղահիրյանի ոտքեր են վիրահատել, իսկ Արամ Մկրտչյանը վերակենդանացման բաժանմունքում է:
Ինչպես արդեն հաղորդվել է, մարտի 29-ին HALO Trust-ի երեք աշխատակիցներ են զոհվել Արցախում ականազերծման աշխատանքներ կատարելիս: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը, HALO Trust-ի ևս երկու աշխատակից վիրավորվել է: «Միջադեպը տեղի է ունեցել Մարտակերտի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում: Միջադեպի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կհայտնվի ավելի ուշ, երբ հետաքննվեն կատարվածի հանգամանքները»,- ասել է Բաբայանը:
Հիշեցնենք, որ HALO Trust- ը բրիտանական բարեգործական և ամերիկյան ոչ առևտրային կազմակերպություն է, որն զբաղվում է ականների և չպայթած զինամթերքի վնասազերծմամբ: HALO հապավում է` Hazardous Area Life-Support organization (վտանգավոր գոտիներում կենսապահովման կազմակերպություն): Հիմնադրվել է 1988 թվականին` բրիտանական խորհրդարանի անդամ և նախկին գնդապետ Քոլին Քեմփբել Միտչելի կողմից: HALO Trust-ն ունի ավելի քան 7000 աշխատակից, որոնք աշխատում են Արցախում, Կամբոջայում, Մոզամբիկում, Սոմալիում, Շրի Լանկայում, Էրիթրեայում, Աբխազիայում, Չեչնիայում, Կոսովոյում, Անգոլայում և Աֆղանստանում: