Արմինֆո. «Ռոսօբորոնէքսպորտը» նորագույն սպառազինություն և անվտանգության ապահովման միջոցներ կներկայացնի մարտի 29-31-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կայանալիք ArmHiTec 2018 զենքի միջազգային ցուցահանդեսում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԸ /մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ/ միասնական ցուցադրություն կկազմակերպի ArmHiTec 2018 ցուցահանդեսում:
«Ռոսօբորոնէքսպորտ»-ն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում ԱՊՀ երկրների տարածքում պաշտպանական ցուցահանդեսներին: Դրանք հնարավորություն են ընձեռում ընկերություններին՝ ժամանակակից ռուսական սպառազինության լավագույն նմուշները ներկայացնել մեր զինագործության պատմությանն ու ավանդույթներին քաջածանոթ շուկաներում, ցույց տալ մեր երկրի տեխնոլոգիական զարգացման բարձր մակարդակը: Անցած ArmHiTec-ի փորձից ելնելով՝ դրա լայն գործարար ծրագիրը նպաստում է Ռուսաստանի և Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության և բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը»,- հայտնել է «Ռոստեխ»-ի պատվիրակության ղեկավար, «Ռոսօբորոնէքսպորտ»-ի մարքեթինգային գործունեության դեպարտամենտի պետի տեղակալ Վլադիմիր Գոնչարովը:
Օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեն ծանոթանալու «Ռոսօբորոնէքսպորտ»-ի կողմից առաջակվող ռազմական նշանակության արտադրանքի ավելի քան 200 նմուշի հետ: