


Արմինֆո. Մարտի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն, ցավակցություն հայտնեց և գրառում կատարեց Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ բացված սգո մատյանում։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նշենք, որ այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը բացվել է սգո մատյանը: Ցանկացողները կարողն են գրառումներ կատարել սգո մատյանում մարտի 29-ին, ժամը 11: 00-ից մինչև 17:00-ը:
Երևանցիները չեն դադարում կրում ծաղիկներ և խաղալիքներ բերել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, դրանով իրենց համերաշխությունն ու աջակցությունն արտահայտելով Ռուսաստանի ժողովրդին, Կեմերովոյի հրդեհի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքների և հարազատներին:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի-ժամանցի կենտրոնի չորրորդ հարկում տեղի էր ունեցել հրդեհ: Հրդեհի արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 64 մարդ: Ողբերգության զոհերի թվում կան 41 երեխաներ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, մարտի 28-ը հայտարարելով համազգային սգի օր:



