Արմինֆո.Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը ցանկացած ժամանակ, այդ թվում նաև նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, կարող է ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ, եթե ձեռք է բերել կյանքին վտանգ սպառնացող հիվանդություն` ըստ ՀՀ կառավարության կողմից սահմանված հիվանդությունների ցանկի: Այդ մասին ասվում է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի (ԿՀԻԿ) հաղորդագրության մեջ:
Աղբյուրի համաձայն, նշված ցանկում ընդգրկված որևէ հիվանդությամբ հիվանդանալու դեպքում մասնակիցը դիմում է ներկայացնում ՀՀ առողջապահության նախարարություն` իր կարգավիճակը հավաստող եզրակացության տրամադրման համար՝ կցելով համապատասխան բժշկական փաստաթղթերը:Մասնակիցը դիմումը կարող է ներկայացնել ինչպես առձեռն և փոստով, այնպես էլ էլեկտրոնային՝ [email protected] հասցեին: Դիմումը գրանցվում է Նախարարությունում, և մուտքագրվելուց հետո առավելագույնը 7 աշխատանքային օրվա ընթացքում մասնակցին տրամադրվում է դրական կամ բացասական եզրակացությունը՝ մասնակցի նախընտրած եղանակով՝ փոստային առաքմամբ կամ առձեռն: Եզրակացության ևս մեկ օրինակ էլ տրամադրում է մասնակիցների ռեեստրը վարողին՝ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա:
Տրված դրական եզրակացության հիման վրա մասնակիցը իրավունք է ստանում իր կուտակային միջոցները ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնել՝ մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացնելով «Նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը մասնակցի կուտակած միջոցները միանվագ վճարի ձևով ստանալու դիմում»` սահմանված կարգին համապատասխան:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը`1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների համար: Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը Հայաստանում ներդրվեց 2014 թվականի հունվարի 1-ից: Համակարգի ներդրման նախապատրաստական փուլին կառավարությունը ծախսեց մոտ 10 տարի: Իսկ կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվել էր: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: «Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասինե օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազար դրամից ոչ ավել):