Արմինֆո. Եվրախորհուրդը հրապարակել է նոր վիճակագրական զեկույց (SPACE)՝ կապված անդամ-երկրների քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի հետ:
Հաշվետվության համաձայն, Հայաստանում բանտարկյալների ընդհանուր թիվը կազմում է 3907 մարդ՝ ներառյալ 1211 կալանավորված անձ և անչափահաս իրավախախտների համար նախատեսված հատուկ հաստատություններում պահվող 8 անձ: Կալանավորների թիվը 2006 թ. կազմել է 5682, իսկ 2015-2016 թթ. նվազել մինչև 3888:
Զեկույցի համաձայն, Հայաստանի բնակչության յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվարկով ազատազրկված է 130.3-ը, ինչը գերազանցում է եվրոպական միջինը (117.1): Յուրաքանչյուր 2.9 ազատազրկվածի բաժին է ընկնում 1 հսկիչ, ինչը համապատասխանում է եվրոպական միջին ցուցանիշին: Քրեակատարողական հիմնարկներում ընդհանուր թույլատրելի թիվը կազմում է
5424 մարդ, իսկ ազատազրկվածների միջին թվաքանակը յուրաքանչյուր խցի հաշվարկով կազմում է 4.9, այսինքն՝ յուրաքանչյուր ազատազրկվածի բաժին ընկնող տարածքը կազմում է 4 քառակուսի մետր:
Ազատազրկված կանանց թիվը կազմում է158 է, որը կազմում է ազատազրկվածների ընդհանուր թվի 4.0%-ը և ցածր է եվրոպական միջինից (5.3): Օտարերկրյա ազատազրկվածների ընդհանուր թիվը (ներառյալ բանտարկյալներինը, որոնց քաղաքացիությունը հայտնի չէ) կազմում է 154: Հայաստանում անչափահաս կին բանտարկյալ չկա, տղա անչափահասները 8-ն են:
2015 թ. Հայաստանում քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի ծախսած գումարը կազմել է 15.6 մլն եվրո: Մեկ կալանավորի միջին օրական ծախսը կազմել է 11.10 եվրո, ինչը 4.5 անգամ ցածր է եվրոպական միջինից (51 եվրո): Դատապարտվածների մեծամասնությունը (2.655-ից 42%-ը) ազատազրկվել է 5-10 տարի ժամկետով, իսկ 97-ը (3.5 տոկոս)՝ ցմահ: 2016թ. ամենատարածված հանցագործություններն են գույքի (1,177), կյանքի և առողջության (658) և հանրային առողջության (432) դեմ հանցագործությունները:
2015թ. Հայաստանում գրանցվել է ազատազրկվածների 28 մահ (այդ թվում `5 ինքնասպանություն): Հայաստանին բաժին է ընկնում 10 հազար ազատազրկվածի հաշվարկով մահացության ամենաբարձր ցուցանիշը (72), ինչը երկու անգամ գերազանցում է եվրոպական միջինը: 2015 թ. ազատ արձակվածների ընդհանուր թիվը կազմել է 1.468: 2016թ. Հայաստանում գրանցվել է փակ հիմնարկից փախուստի մեկ դեպք: