Արմինֆո. Հայաստանում Դայմլեր Կոնցեռնի պաշտոնական ներկայացուցիչ «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը և ԱԳԲԱ Լիզինգը համատեղ իրականացրեցին Mercedes Benz կոմերցիոն ավտոմեքենաների նոր մոդելների շնորհանդեսը։
Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, երկար տարիների գործընկերների՝ այս անգամ մեկնարկած լիզինգային արշավի շրջանակում հաճախորդները կարող են ձեռք բերել Vito Van, Vito Tourer, Sprinter, Sprinter Classic կոմերցիոն դասի մեքենաներն ԱԳԲԱ Լիզինգի կողմից առաջարկվող ֆինանսավորման բացառիկ պայմաններով՝ տարեկան 4.9 % տոկոսադրույքով (ԱՄՆ դոլար), սկսած 10 % կանխավճարից և 2 տարի մարման ժամկետով:
ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանի խոսքերով, առաջարկը գործում է ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար:
Ավանգարդ Մոթորսի տնօրեն Գևորգ Գևորգյանն էլ իր հերթին է նշել. «Մատչելի գինն ու հուսալիությունը լիովին բնորոշում են նոր մոդելային շարքի կոմերցիոն մեքենաները, որոնք ամբողջովին հարմարեցված են հայաստանյան պայմաններին»:
Նշենք, որ ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ-ը Հայաստանի առաջին լիզինգային ընկերությունն է, որը հիմնադրվել է 2003 թվականին: Ընկերությունը հանդիսանում է ACBA-Credit Agricole ֆինանսական խմբի անդամ: ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ-ը լիզինգի հայաստանյան շուկայի առաջատարն է, ընդգրելով շուկայի մոտ 80%-ը: