


Արմինֆո. Գյումրիի ռուսական ռազմակայանում ձևավորվում է ռազմական ոստիկանության ստորաբաժանում:
Ինչպես հաղորդում է ՌԴ հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունը, ստորաբաժանման կազմում կընդգրկվեն Վլադիկավկազի ռազմական ոստիկանության կենտրոնում պատրաստված զինվորականներ: Հաղորդագրության համաձայն, ռազմական ոստիկանության ստեղծման նպատակը զինվորական կարգապահության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն է և Գյումրիի զինվորական կայազորի օբյեկտների պահպանումը: Նաև նշվում է, որ անձնակազմը կստանա հատուկ հանդերձանք և զինված կլինի հաստիքային սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով եւ հատուկ միջոցներով:
Նաև հաղորդվում է, որ Գյումրիից զատ մինչև ռուսական բանակի ուսուցման ամառային շրջանի սկիզբը ռազմական ոստիկանության ստորաբաժանում կստեղծվի նաև Երևանի զինվորական կայազորում:



