Արմինֆո. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կեմերովոյի շրջանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ, որը տասնյակ մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան պատճառ է դարձել:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամլո գրսենյակից, հանրապետության նախագահն անկեղծ և խորին ցավակցություններ է հայտնել ՌԴ նախագահին և Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խնդրելով զոհվածների բարեկամներին ու մերձավորներին փոխանցել կարեկցանքի և զորակցության խոսքեր, իսկ վիրավորներին` մաղթել շուտափույթ ապաքինում։
Նշենք, որ մարտի 25-ին Կեմերովո քաղաքի առեւտրի կենտրոնում հրդեհի զոհ է դարձել 48 մարդ, սակայն զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ տուժել է մոտ 50 մարդ, և նրանցից ոմանք գտնվում են ծանր վիճակում: Մահացածների թվում կա առնվազն ինը երեխա: Առեւտրի կենտրոնում գտնվողներից ևս 27 մարդ անհետ կորած է: Զոհերի ընտանիքները կստանան 1 մլն ռուբլի փոխհատուցում: