Արմինֆո. ԵՄ խորհրդում Բուլղարիայի նախագահությունը կարող է նպաստել ապագայում Հայաստանի անդամակցությանը Եվրամիությանը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել բուլղարացի պրոֆեսոր Նիկոլայ Օվչարովը:
Նա հիշեցրել է, որ հայ-բուլղարական հարաբերությունները հաստատվել են դեռևս 9-10-րդ դարերում, երբ Բուլղարիան քրիստոնեություն ընդունեց: Նրա ասելով, արդեն այն ժամանակ Բուլղարիայի նկատմամբ ուժեղ ազդեցություն էին գործում Հայաստանից, Սիրիայից: «Այսօր ես այցելեցի Մատենադարան, ծանոթացա հին ձեռագրերին, որոնք անմիջական ազդեցություն են գործել բուլղարական քրիստոնեական մշակույթի ձևավորման վրա: Այսօր, բնականաբար, հարաբերությունների մակարդակն այլ է, սակայն, կարծում եմ, որ ԵՄ խորհրդում Բուլղարիայի նախագահությունը կարող է նպաստել ապագայում Հայաստանի անդամակցությանը Եվրամիությանը: Հայաստանը միշտ եղել է Եվրոպայի մաս, առաջին քրիստոնեական պետությունն է, և նրա տեղը հենց Եվրոպայում է՚, - ասել է պրոֆեսորը:
Միևնույն ժամանակ, Օվչարովը կարծում է, որ Հայաստանն ու Բուլղարիան կարող էին հաջողությամբ համագործակցություն զարգացնել տնտեսական և հումանիտար ոլորտներիում: Նրա ասելով, չափազանց կարևոր է երկու երկրների փոխգործակցությունը մշակույթի բնագավառում: «Բավականին հեռանկարային կլիներ պատմամշակութային զբոսաշրջության զարգացումը, որն, իր հերթին, կխթանի երկու երկրների տնտեսությունը՚, - ասել է նա և որպես օրինակ նշել այն հանգամանքը, որ Բուլղարիայի տարածքում կա ավելի քան 43 հազար մշակութային հուշարձան, և եկիրը երրորդ հորիզոնականն է զբաղեցնում է պատմական հուշարձանների թվով` Իտալիայի և Հունաստանի հետ հավասար:
«Հայաստանը, պարզապես, մշակույթի գանձարան է, մենք բոլորս դա հիանալի գիտենք: Կարծում եմ, որ Հայաստանն ունի պատմամշակութային զբոսաշրջության զարգացման լուրջ ներուժ. հնարկավոր է միայն դրան նպատակաուղղված գործունեությունն ուղղել ճիշտ հուն: Բուլղարացիների համար Հայաստանը բարեկամ երկիր է, թե բուլղարացիները, թե հայերը հրաշալի փոխգործակցում են: Բոլովին վերջերս Հայաստան էր ժամանել Բուլղարիայի նախագահը, և ես կարծում եմ, որ նրա այցը նաև լավ խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը՚, - եզրափակել է պրոֆեսորը: