Արմինֆո. «Ինձ համար բոլորովին անընդունելի է սաունաների և հյուրանոցի շինարարությունն անտառներում», - ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում ասել է բնապահպան, «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, խոսելով Հայաստանի անտառները զարգացման 2018-2020 թվականների ծրագրի հիմնական վիճելի կետերի մասին:
Ըստ Կարինե Դանիելյանի, հնարավոր է, որ այդ նպատակն արդարացվի, եթե խոսում ենք ռեկրեացիոն էկոտուրիզմի - բնության գրկում կարճատև հանգստի մասին, իմացական նպատակներով վրանային ճամբարներում: Սակայն, դառը փորձ ունեցող բնապահպանը մտահոգված է այն հանգամանքով, որ ծրագիրն, ըստ էության, հետապնդում է առևտրային եկամուտներ և նպատակաուղղված է զարգացնել զբոսաշրջության տարբեր տեսակները, որը հիմնված է սուբարիտական ամբիցիաների բավարարմանը: «Որտեղից է մեզ մոտ ամենուր սաունա կառուցելու այս միտումը», - հարցնում է փորձագետը:
Բացի այդ, էկոլոգը կասկածում է, որ ոլորտի պատասխանատուները կարող են վերահսկել անտառահատումը, այն դուրս բերել «ստվերից», սահմանելով էկոհամակարգի համար թույլատրելի և անվնաս անտառահատության ծավալներ: «Մինչ օրս ես բարձրացրել եմ հարցը, որ խոշոր բիզնեսն զբաղված է անտառայատությամբ,իսկ ինձ պատասխանել են, որ նման հայտարարություններն անհիմն են, ասելով, որ անտառամերձ գոտիների բնակչճները լուծում են միայն իրենց կենսական խնդիրները, բայց այսօր պարզ է դառնում, որ խնդիրը եղել է և այն պետք է լուիծվի: Իսկ որքանով ճիշտ կլուծվի այն, ցույց կտա ժամանակը», - ասել է նա:
Նշենք, որ վերջին ուսումնասիրության համաձայն, որը 2011 թվականին իրականացրել էր Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպությունը (GIZ), Հայաստանի տարածքի մոտ 11.2% -ն զբաղեցնում են անտառները, իսկ դա կազմում է ավելի քան 332.3 հազար հեկտար: