Արմինֆո. «Հայաստանում 4 մլն.բնակչություն ապահովելու հեռանկարն ուտոպիա է: Մենք չունենք այդպիսի ժողովրդագրական ռեսուրսներ», - ասել է ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որքանով են իրատեսական 2040 թվականին բնակչություն 4 միլիոնի հասնելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը:
Այս առումով նա ընդգծել է, որ այսօր Սփյուռքի վերադարձի լուրջ նախադրյալներ չի տեսնում: «Նախ պետք է երկրում կարգուկանոն հաստատել, դադարեցնել բնակչության արտահոսքը: Մեզ համար դեռ շատ վաղ է մշակել այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված են դրսից քաղաքացիներ ներգրավելուն»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ 2017 թ. մայիսին նախագահ Սերժ Սարգսյանը, խոսելով խորհրդարանի վեցերորդ գումարման առաջին նիստում, նշեց, որ 2040 թվականին Հայաստանի բնակչությունը պետք է հասնի 4 միլիոնի.
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի Հանրապետության բնակչությունը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2.972.900 քաղաքացի, տարեկան կտրվածքով անկումը`0.4%:
Բացասական միգրացիոն սալդոն գրանցվել է 23.5% մակարդակում: