Արմինֆո. Հայաստանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացումից հետո Լեհաստանի Սենատը մտադիր է վավերացնել այն արագացված ռեժիմով: Այդ մասին մարտի 19-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հետ հարցերի կոմիտեի նախագահ Մարեկ Ռոցկին:
Ռոցկին նշել է, որ Լեհաստանի Սենատի ներկայացուցիչները հուսով են, որ իրենց փորձը եվրաինտեգրման հարցերում օգտակար կլինի Հայաստանի համար: Պատգամավորը հայտարարել է նաև, որ Լեհաստանը պատասխանատվույթուն է կրում այն բանի համար, որ Հայաստանը ստորագրել է ԵՄ հետ համաձայնագիր և խորացնում է Եվրամիության հետ հարաբերությունները:
«Մենք գնահատում ենք ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունների ընդլայնումը և կձգտենք հնարավորինս օգնել Հայաստանին եվրաինտեգրման հարցերում: Լեհաստանի փորձը ցույց է տալիս, որ այդ գործընթացը բավական տևական է, սակայն ամենակարևորը դանդաղ քայլերով դեպի նախանշված նպատակն ընթանալն է: Ուզում եմ նշել, որ Հայաստանը կարող է Լեհաստանին դիտարկել՝ որպես Եվրամիությունում իր դեսպան»,- ամփոփել է Ռոցկին: