Արմինֆո. Առաջին անգամ Երեւանում է ռուսական «Ստրիժի» պիլոտաժային խումբը՝ ռուս-հայկական ռազմական համագործակցության «Բարեկամություն-2018» միջոցառումներին մասնակցելլու նպատակով: Խմբի օդաչուները չորրորդ սերնդի «ՄիԳ-29» կործանիչներչով հանդես են եկել ցուցադրական ծրագրով:
«Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունեցանք մասնակցելու «Բարեկաամություն-2018» տոնակատարությանը, որպեսզի ավիաբազայի հյուրերը դիտեն «Ստրիժի» խմբի ելույթը եւ ծանոթանան մեր ինքնաթիռների ունակություններին: Հուսով ենք, որ սա կդառնա ավանդույթ, եւ այս տոնը կկրի շարունակական բնույթ», - հայտարարել է խմբի հրամանատար Սերգեյ Օսյայկինը:
Բարձրագգույն պիլոտաժի «Ստրիժի» ավիացիոն խումբը ձեւավորվել է 1991 թվականին եւ ընդգրկված է ավիացիոն տեխնիկայի Ի.Ն.Կոժեդուբի անվան կենտրոնի կազմում: