Արմինֆո. Արթուր Սարգսյանի մահվան տարեդարձի կապակցությամբ, ով մեղադրվում էր «Սասնա ծռեր» խմբին օգնելու մեջ, մարտի 16-ին Հանուն Հայաստանի փրկության ճակատի նախաձեռնությմբ Երևանում տեղի ունեցավ հանրահավաք-երթ:
Հանրահավաքի մասնակիցները կիսվեցին Արթուր Սարգսյանի մասին հիշողություններով, նշելով նրա մարդկային և բարոյական որակները: Ըստ քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանի, Արթուր Սարգսյանը ձեռնոց նետեց ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլ նաև երկրի բոլոր քաղաքացիներին: «Նա մի մարդ էր, ով կոչ էր անում ավելի քիչ խոսել ու ավելի շատ աշխատել: Բայց, ցավոք, դեռ բոլորը չէ, որ մինչև վերջ գնահատել են, թե ինչ է արել Արթուրը: Քանի դեռ մենք այսքան ենք, քանի դեռ հանրահավաքին մասնակցելու համար մեզ խանգարում են եղանակային պայմանները, մենք չենք հասկանա Արթուրին» - ասաց Դավիթ Սանասարյանը:
Իր հերթին, «Նոր Հայաստան» ճակատի բանտարկված անդամԱնդրեաս Ղուկասյանի կինը`Անահիտ Թարխանյանն առաջարկեց հուշարձան կանգնեցնել Արթուր Սարգսյանի պատվին: «Այլ բան է, թե արդյոք Երևանի քաղաքապետարանը կհամաձայնվի տեղադրմանը: Գուցե և այո, քանի որ խոսքը գնում է ոչ միայն Արթուր Սարգսյանի, այլ հայ ժողովրդի հիմնարար սկզբունքների մասին, նրա բարոյական արժեքների մասին: Չի կարելի ապրել մեկ օրվա համար, և հնարավոր է, որ մի 2-3 տարի անց այդ հուշարձանը կտեղադրվի»,- ասաց Անահիտ Թարխանյանը:
Հանրահավաքում ելույթ ունեցողներն Արթուր Սարգսյանի մահվան մեջ մեղադրում են երկրի իշխանություններին, որոնք նպատակներից մեկն էր ամեն գնով պահել իշխանությունը: Ավելին, մինչ այժմ ոչ ոք պատասխանատվություն չի կրել նրա մահվան համար: Բանախոսներն ընդդիմությանը, առաջին հերթին, «Ելք» դաշինքին և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կոչ արեցին համախմբվել հանուն իրավիճակի փոփոխության:
Հանրահավաքի մասնակիցներին բաժանվում էր հաց, ի հիշատակի Արթուր Սարգսյանի, որից հետո նրանք երթով շարժվեցին Երևանի հիմնական փողոցներով, վանկարկելով` «Ազատ, անկախ Հայաստան», «Միասնություն»: