Արմինֆո. Հարավային Կովկասի գծով ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին վերջին շրջանում լուրջ փոփոխություն չի տեսնում ղարաբաղյան հակամարտությունում:
«Ես տեսնում եմ, որ ինձանից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել: Գլխավոր խնդիրը հենց որևէ փոփոխության բացակայությունն է: Ես, Եվրամիությունն ու Շվեյցարիան ակնկալում ենք, որ այդ հակամարտության կարգավորման ուղի կարելի է գտնել՚, - ասել է նա, հաղորդում է ԱՊԱ-ն: Ընդ որում, Սեմնեբին ընդգծել է, որ Հարավային Կովկասը կարևոր հարևան է Եվրամիության համար:
Հիշեցնենք, որ Պիտեր Սեմնեբին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի առաքելությունն ավարտել է 2011 թվականի փետրվարին: