Արմինֆո.ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը կողմ է քվեարկել բրիտանացի պատգամավոր Լիամ Բիրնեի «Հակագործողություններ ահաբեկչությանը» վերտառությամբ զեկույցի նախագծում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանիայի հետևյալ առաջարկության ներառմանը.
«Վեհաժողովը խստորեն դատապարտում է անդամ պետությունների ղեկավարների և անդամ պետությունների կառավարությունների ներկայացուցիչների՝ ատելություն պարունակող ելույթների բոլոր դեպքերը, որոնք առաջնորդում են իրենց ժողովուրդներին դեպի հետագա արմատականացում՝ քարոզչություն ծառայելով ատելության և բռնությունների համար»։
«Սա, որ շուտով կդառնա ԵԽԽՎ բանաձևի մի մաս, արձագանք է Ադրբեջանի նախագահ Ալիևի և իր վարչակարգի նոր թափ հավաքող հայատյացության քարոզարշավին ԵԽԽվ-ի կողմից՝ ահաբեկչության և ռադիկալիզմի դեմ պայքարին նվիրված բանաձևում»,- Facebook-ի իր էջում գրել է Ֆրամանյանը: