Չորեքշաբթի, 14 Մարտի 2018 16:19
Նաիրա Բադալյան

ՀՀ կառավարական պատվիրակությունը Լիբանան է ժամանել՝ «բաց սրտով և առարկայական օրակարգով». հեռացել՝ հայերի համար ամենալավ երկիրը կառուցելու խոստումով

ՀՀ կառավարական պատվիրակությունը Լիբանան է ժամանել՝ «բաց սրտով և առարկայական օրակարգով». հեռացել՝ հայերի համար ամենալավ երկիրը կառուցելու խոստումով

Արմինֆո. Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 13-ի երեկոյան Լիբանանում Հայաստանի
Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Վարչապետն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ երկու խոսքով ձեզ տեղեկացնել, թե մեր այցի շրջանակում ինչի մասին ենք խոսել, ուր ենք հասել և նաև մի երկու խոսքով ասել՝ ոնց ենք պատկերացնում մենք մեր երկրի վաղվա օրը:
Նախ և առաջ մենք շատ բաց սրտով և շատ առարկայական օրակարգով էինք եկել Լիբանան: Մեր շնորհակալությունն ենք հայտնել և արձանագրել ենք, որ ունենք իրականում բարեկամական, երկար պատմություն ունեցող շատ լավ հարաբերություններ, որ վերջին 25 տարվա՝ Հայաստանի անկախության տարիների ընթացքում մեր քաղաքական շփումները շատ բարձր մակարդակի վրա են: Միևնույն ժամանակ ֆիքսել ենք, որ մեր հարաբերությունների տնտեսական բաղադրիչը չափազանց հեռու է այն ներուժից, որը մեր երկու երկրներն ունեն: Բոլոր հանդիպումների ժամանակ յուրահատուկ նշել ենք մեր հայրենակիցների, մեր համայնքի, մեր քույրերի և եղբայրների դերը, մեծագույն, կրիտիկական դերը, որն իրականում ձևավորում է այսօրվա հայ-լիբանանյան հարաբերությունները: Եվ նույնիսկ նման համեմատություն ենք արել, որ մեր համայնքը, մեր հայրենակիցները՝ լինելով նվիրյալ և պարտաճանաչ քաղաքացիներ Լիբանանում, իրենց կապը Հայաստան հայրենիքի հետ չեն խզում և ինչ-որ առումով դուք էլ եք մեր դեսպանները Լիբանանում և Լիբանանի դեսպաններն են հայկական աշխարհում և Հայաստանում:


Մենք ներկայացրել ենք այն ծրագրերը, որոնցով հնարավոր է գործարար աշխարհը ներգրավել Հայաստան: Մենք մասամբ պատմել ենք այն ծրագրերի մասին, որոնք այսօր իրագործում ենք: Մենք բարեփոխումներ ենք սկսել բառացիորեն բոլոր ոլորտներում՝ կառավարման համակարգ, հարկային, մաքսային, հակակոռուպցիոն, կրթական, առողջապահական, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներ, գյուղատնտեսություն, դատական համակարգ, սնանկացման գործընթաց և այլն: Մեր արտաքին քաղաքականության շնորհիվ մենք Հայաստանում կարողացել ենք ապահովել շատ հետաքրքիր մի հարթակ, որտեղ կարողացել ենք համատեղել գուցե անհամատեղելին. նկատի ունեմ Եվրասիական միությանը մեր անդամակցությունը, Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր բարեկամական հարաբերությունները և բազմաթիվ այլ երկրների հետ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Կանադան, Ճապոնիան, Նորվեգիան, Շվեյցարիան, արտոնյալ առևտրային ռեժիմները: Դա հնարավորություն է տալիս, տեղակայվելով Հայաստանում, ունենալով ձեռնարկություն, բիզնես Հայաստանում, մտնել շատ ավելի մեծ շուկաներ: Մենք տեղեկացրել ենք նաև, թե այս բարեփոխումների ընթացքում, տնտեսության աշխուժացման ընթացքում ինչ արդյունքներ ենք ունեցել 2017 թվականին: Մենք անցած տարի ունեցել ենք 7.5 տոկոս տնտեսական աճ: Ասեմ, որ այդ թիվն ամենաբարձրն է տարածաշրջանում՝ մոտ 2 անգամ, ամենաբարձրն է Եվրասիական միության, ԱՊՀ երկրների հետ համեմատ, երբ աշխարհով մեկ միջին տնտեսական աճը գնահատվում է 3-3.1 տոկոս: Անցած տարի մենք ունեցել ենք արտահանման աճ՝ 25.2 տոկոս, արդյունաբերության աճ՝ 12.6 տոկոս, ներմուծման աճ, արտաքին առևտրաշրջանառության աճ: Մակրոտնտեսական առումով մենք իրականում ապահովել ենք թվեր, որոնք այսօրվա իրավիճակի մեջ լավագույնն են, լավագույններից են: Բայց դրանք դեռ բավարար չեն, որպեսզի բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջև՝ սոցիալական և այլն, միանգամից լուծենք:
Այն տնտեսական քաղաքականությունը, որը մեր կառավարությունն այսօր վարում է, ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Վստահ ենք, որ մոտակա 3-4 տարում մենք ունենալու ենք հաստատական տնտեսական աճ, և այն բարեփոխումները, որոնք ես մասամբ ներկայացրեցի, լինելու են շարունակական:


Բայց ամենամեծ սպասելիքը կամ մեր պատրաստակամությունը, անելիքը, որ ունենք, հետևյալն է. ամբողջ աշխարհը կանգնած է շատ հետաքրքիր մարտահրավերների առջև: Մարտահրավերներից հիմնականը ես կընդգծեի հետևյալները. կարճ հեռանկարով կառավարոմը, ընտրովի պաշտոնը, հեռուստաէկրանի առջև ռեգուլյար հաշվետվություն տալը և պոպուլիզմը բերել են նրան, որ կառավարելիությունը դարձել է շատ կարճ ժամանակահատվածի համար, և այն, ինչը կարճ ժամանակահատվածի համար հաճելի է կամ ցանկալի, փաստ չէ, որ երկարատև լավն է: Աշխարհն այնքան արագ է փոխվում, որ տնտեսագիտությունը և կառավարման գիտությունը չեն հասցնում այդ ամենի հետևից ընկնել:


Մենք՝ հայերս, թռիչքային աճ ապահովելու ունիկալ հնարավորություն ունենք՝ նշված 3-4 տարիների ընթացքում ունենալով հաջողություններ և տնտեսական կարճատև հաղթանակներ՝ երկարատև ռեֆորմներ պետք է անենք, որով կապահովենք մեր երկրի շատ կայուն, երկարատև աճը: Ավելի քան համոզված եմ, որ մենք ունենք մեծ ներուժ՝ ի դեմս ձեզ՝ մեր հայրենակիցների: Ես չգիտեմ որևէ հայ գործչի կամ որոշում կայացնող մարդու, ով դա չի ֆիքսում, և դա անում է անկեղծ: Բայց պետք է ֆիքսենք, որ մենք այդ ներուժն օգտագործում ենք ոչ այնքան լավ, որքան կարող ենք: Հայաստանի Հանրապետության բնակչությունը, մեր երիտասարդները շատ մեծ կարիք ունեն շփվելու արժանավոր մարդկանց, ուղի անցած մարդկանց հետ, որպեսզի նրանց աշխարհայացքը փոխանցվի իրենց: Այդ իսկ առումով մեր հայրենակիցները, մեր համայնքները չափազանց կարևոր են, որպեսզի գիտնականը հանդիպի ուսանողի հետ, մշակույթի գործիչը, հոգևոր հայրը, ինժեները, ուսուցիչը, բիզնեսմենը: Մյուս կողմից, ավելի քան վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով իրեն ներքուստ հայ է զգում, չի կարող առանց Հայաստանի ապրել՝ անկախ նրանից, թե ինքն ինչքան ֆինանսապես անկախ է, ինչքան կայացած է, այդ երկրում ինչ սոցիալական կարգավիճակ ունի և ինչ դռներ կարող է բացել, եթե ինքն իրեն հայ է զգում, իր ներքին աշխարհը և հարմոնիան շատ խիստ կապված է նրա հետ, թե ինչպիսին է Հայաստանը:


Ցանկանում եմ ձեզ դիմել հետևյալ առաջարկով. վստահ եղեք, որ մենք ունենալու ենք տրամաբանական, զարգացող և արդար երկիր: Այդ երկրի կառուցման մեջ ձեզնից յուրաքանչյուրը կարող է իր մասնաբաժինը բերել: Անպատճառ ուշադրություն դարձրեք Հայաստանի վրա, ստեղծեք ձեր համար մի անկյուն, նավահանգիստ, մի բան, որը ձեզ վստահություն է տալու: Մենք շատ ուրախ կլինենք ձեզ բոլորիդ տեսնելու Հայաստանում և նաև ուզում եմ հաղորդել մեր ներքին համոզմունքը և վճռականությունը, որ քայլ առ քայլ գնալու ենք դեպի իրականում ամենալավ երկիրը հայերի համար»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստինԱլեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համարՀայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար
Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեիՀայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեի
«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորությունները
Բուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթներըԲուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթները
Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։
Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Փոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համարՓոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձ
Հատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազըՀատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազը
Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։
ՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարներըՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Հայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժՀայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան