Արմինֆո. ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, Արցախի նախագահի Վաշինգտոն կատարվելիք առաջիկա այցի պատճառով:
Բակո Սահակյանի ԱՄՆ կատարվելիք այց, ինչպես նաև միջացառումների անցկացման կապակցությամբ, որոնք պրոպագանդում են «ռեժիմը» ԱՄՆ Կոենգրեսում, ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, և նրան հանձնվել է Ադրբեջանի ԱԳՆ-ից ԱՄՆ Պետդեպարտամենտին ուղղված բողոքի նոտա», - այս մասին Trend- ին հայտնել է ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմետ Հաջիևը:
Նաև ԱՄՆ Պետդեպարտամենտում հանդիպում անցկացրած հանդիպման ընթացքում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն ամերիկյան կողմին ներկայացրել է Ադրբեջանի բողոքը:
Նոտայում ասված է, որ այդ ամենը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված երկկողմ փաստաթղթերին: «Այդ քայլը գնահատվում է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ գործունեություն», - ասել է Հաջիևը:
Նշենք, որ Արցախի նախագահը կմեկնի Վաշինգտոն, որտեղ նա նախատեսում է մի շարք հանդիպումներ և միջոցառումներ: