Արմինֆո. Երևանում հեգնանքով են ընդունել Ադրբեջանի ԶՈՒ
լայնածավալ զորավարժության անցկացումը: Մասնավորապես, Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն առաջիկա նախագահական ընտրության ամենախոշոր նախընտրական քարոզարշավ է որակել այսօր Ադրբեջանում սկսված զորավարժությունը:
«Թուիթերում՚ կատարած գրառման մեջ նա ընդսմին հիշեցրել է, որ Ադրբեջտանը հերթական անգամ կոպտորեն խախտել է ԵԱՀԿ շրջանակում ստանձնած պարտավորությունները` զորավարժություն սկսելով առանց կազմակերպության անդամ պետություններին նախապես զգուշացնելու:
Ինչպես ավելի վաղ հաղորդել է ԱՊԱ-ն, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, մարտի 12-17- ն Ադրբեջանում անցկացվող լայնածավալ զորավարժությանը մասնակցում են 25 հազար զինծառայող, մոտ 250 տանկ և զրահամեքենա, 1000 հրթիռա-հրետանային համակարգ, շուրջ 50 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռ:
Աղբյուրի համաձայն, զորավարժության ընթացքում տարբեր հրաձգարաններում կիրականացվի մարտական հրաձգություն` «վերջերս զինանոցը համալրած նոր սպառազինության համակարգերի կիրառմամբ՚: