Արմինֆո.Տավուշի մարզում կսուբսիավորվեն անհետ կորածների ընտանիքների էլեկտրաէներգիայի և գազի դիմաց ծախսերը:
ՀՀ պաշտպանության նախարարությունն Անհետ կորած ազատամարտիկների ազգականների խորհրդի հետ համատեղ մարտի 6-ին Իջևանում հանդիպում էր կազմակերպել Լեռնային Ղարաբաղկ հակամարտության ժամանակ անհետ կորած անձանց ընտանիքների հետ: Հանդիպումը անցկացվել է պաշտպանության նախարար, Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի հանձնաժողովի նախագահ Վիգեն Սարգսյանի կարգադրության շրջանակում: Պատանդների, ռազմագերիների և անհետ կորածների գործերի պետական հանձնաժողովի տվյալներով, Տավուշի մարզում կա 15 այդպիսի ընտանիք: Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ներկայացուցիչ, գնդապետ Սամվել Ասատրյանը հանդիպման ժամանակ հաղորդել է, որ վերը նշված 15 ընտանիքների գազի և էլեկտրաէներգիայի դիմաց ծախսերը մեկ տարի կսուբսիդավորվեն: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն, իր հերթին, հավաստիացրել է, որ ուշադրության կենտրոնում կպահի անհետ կորածների ընտանիքների հարցերը:
Հայաստանից Իջևան մեկնած պատվիրակության կազմում եղել են զինվորական բժիշկներ, որոնք բուժզննման են ենթարկել անհետ կորած անձանց բոլոր հարազատներին, ինչից հետո Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակելու ուղեգրեր են տվել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեցել են: