Arminfo.info





 Երեթշաբթի, 6 Մարտի 2018 16:54
Կարինա Մելիքյան

Beeline-ի ղեկավարը վարպետության դաս է անցկացրել «Շեֆիլդի համալսարանի օրերի» ընթացքում

Beeline-ի ղեկավարը վարպետության դաս է անցկացրել «Շեֆիլդի համալսարանի օրերի» ընթացքում

Արմինֆո. Երևանում անցկացվող «Շեֆիլդի համալսարանի օրերի» շրջանակում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Հայաստանի շուկայում աշխատող մենեջերների համար վարել է վարպետության դաս «Դիմավորեք՝ գլխավոր տնօրեն. Ճանապարհ դեպի վերելք» թեմայով։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, նա ներկայացրել է իր կարիերայի մեկնարկը, ճանապարհին հաղթահարած մարտահրավերներն ու դժվարությունները և կիսվել է իր խորհուրդներով։


«Շեֆիլդի համալսարանի օրերը» Երևանում անցնում են 2 օր՝ մարտի 5-ին և 6-ին։ Այդ ընթացքում փորձառու թոփ մենեջերները կառավարման ոլորտում աշխատող մասնեգետների հետ կիսվում են իրենց գիտելիքներով, հաջողության բանաձևերով և աշխատանքն ու անձնական կյանքը համատեղելու գաղտնիքներով։


«Ցանկացած գործում հաջողության հասնելու գաղտնիքը չհիասթափվելն ու սեփական ուժերին հավատալն է, սխալներից դասեր քաղելը։ Ամենահաջողակ գործարարները չեն վախենում սխալներից՝ դրանք համարելով թանկարժեք փորձ, որը բարձրացնում է հաղթանակի հասնելու հավանականությունը։ Բացի այդ, լավ առաջնորդը պետք է ոչ թե կառավարի մարդկանց, այլ ոգեշնչի և օրինակ ծառայի նրանց համար», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։


«Executive MBA ծրագրի ուսանողները դեպի բարձունքներ ձգտող մենեջերներ են, ովքեր համատեղում են իրենց աշխատանքը բարդ ուսոնմնական ծրագրի հետ և վճռական են գերազանց կրթություն ստանալու հարցում՝ համոզված լինելով, որ այն կնպաստի իրենց հետագա մասնագիտական հաջողություններին։ Նրանք բոլորը տարբեր ոլորտների մասնագետներ կամ ղեկավարներ են, ովքեր ցանկանում են էլ ավելի զարգացնել իրենց հմտությունները, լինել բազմակողմանի պատրաստված առաջնորդներ, ովքեր չեն վախենում դժվարություններից և փորձում են բարձրացնելով իրենց գիտելիքի որակը աջակցել թե՛ իրենց ընկերությունների, թե՛ Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացմանը», - ասել է Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետի տարածաշրջանային տնօրեն Լիլիթ Շահզադեյանը։


Beeline-ի ղեկավարից բացի վարպետության դասեր անցկացրեցին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի և «ԱրմԱս»-ի տնօրենները, ինչպես նաև Շեֆիլդի համալսարանի Կառավարման բարձրագույն դպրոցի երկրորդ կուրսի ուսանողները։ Դասընթացի երկրորդ օրվա ընթացքում մասնակիցներին կներկայացվեն հատուկ տեխնիկաներ՝ էֆեկտիվ որոշումներ կայացնելու համար։


«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Ամուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբԱմուլսարի իրադարձություններից հետո Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդես է եկել հայտարարությամբ
Հայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակիցՀայացք Մոսկվայից․ Ռուսաստանում շատերն անկեղծորեն հավատում են, որ Հայաստանը կառավարվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ջորջ՝ Սորոսի աշխատասենյակից
Արարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրըԱրարատում վթարի հետեւանքով մահացել է ԱրմԻնֆո-ի լրագրողի մայրը
Էդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրովԷդմոն Մարուքյանը մտահոգված է Ռուսաստանում հայկական համարանիշերով մեքենաների խնդրով
Դիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմովԴիմորդները խոստացել են բուհ ընդունվելու համար պայքարը շարունակել ամենօրյա ռեժիմով
Հայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիսՀայ փորձագետը ԱՄՆ դեսպանին մերկացրել է անմեղության կանխավարկածի ոտնահարման  առնչությամբ՝ Լոս Անջելեսում հայ-ադրբեջանական բախումները գնահատելիս
Սերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակըՍերգեյ Լավրովն ու Արա Աբրահամյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Փորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը ԿովկասումՓորձագետ. Ալիեւներին ձեռնտու չէ մեծ պատերազմը Կովկասում
Արծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օրԱրծրուն Հովհաննիսյան. Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ՝ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն էՌոբերտ Քոչարյան. Հայաստանի ապագան կազմակերպված պետությունն է
Հայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր ենՀայաստանի նախագահը եւս մեկ անգամ դեմ է արտահայտվել գույքահարկին վերաբերող օրենքին. Թվում է, թե ցանկացած օրենք ընդամենը թվաբանություն է, թվերի մասին է, սակայն այդ թվաբանության հետևում մարդկային կյանքեր են
Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրաԱրցախի ԱԳՆ. Ադրբեջանը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության մեղքը բարդել ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչների վրա
«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը«ՄՏՍ Հայաստանը» կգործարկի «Բարև բալիկ» ծրագիրը
ԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումըԱՄՆ-ը կֆինանսավորի Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացումը
Արցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից էԱրցախի ԱԳՆ Փախստականների ու ՆՏԱ-ների խնդիրը ղարաբաղյան կարգավորման գործընթացի առանցքային խնդիրներից է
Փնտրել ըստ օրերի