Արմինֆո.Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Միրզոյանին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդական նշանակելու մասին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: Հավելենք, որ 2017 թվականի սեպտեմբերից Միրզոյանն զբաղեցնում էր ԼՂՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
Մեկ այլ հրամանագրով Սարգսյանը Վարուժան Ներսիսյանին նշանակել է Հայաստանի նախագահի օգնական, Վիկտոր Բիագովին` ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ: