


Արմինֆո.Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր: Վրաստանի կառավարության ղեկավարը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրում` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կվիրկաշվիլիին ուղեկցել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:


