Արմինֆո. ՀՀ խորհրդարանը մարտի 2-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը: Ինչպես նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, օրենսդրական փոփոխությունների արդյունքում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը հասարակական կյանքին կհամապատասխանեցվի ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին, որը Հայաստանը վավերացրել է և ուժի մեջ է մտել 2010 թվականի հոկտեմբեր 22-ից:
Օրինագիծը կարգավորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հիմնական սկզբունքները և ուղղությունները, ինչպես նաև հաշմանդամության սահմանումը, նրանց վերականգնման իրավունքները: Փոխնախարարի խոսքով, օրինագծի նպատակն է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների, արդյունավետ ներգրավվածության ապահովումը: Օրինագիծը կարգավորում է բժշկական և սոցիալական փորձաքննության խնդիրները, հաշմանդամության որոշման կարգը: Կներդրվի նոր սոցիալական մոդել և կսահմանվեն նոր իրավական մոտեցումները: Օրենքը շատ կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխությունների ձևավորման համար:
Նախարարը պարզաբանել է, որ անցումը բժշկասոցիալականից սոցիալական մոդելին նշանակում է, որ հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնանա հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման վրա: Նպատակն է, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ իրենց զգան լիարժեք քաղաքացիներ: Նախարարը գտնում է, որ անհրաժեշտ է նաև հաշվի առնել հաշմանդամություն ունեցող անձանց խնամողների շահերը:Հաշմանդամներին մատուցվող ծառայությունները կլինեն բազմակողմանի`բժշկական, մասնագիտական, կրթական և վերականգնողական: Հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքում կարևոր տեղ է տրվելու նրանց զբաղվածությանը, բժշկական, տրանսպորտային, սպորտային, տեղեկատվական և այլ ծառայությունների մատչելիությանը:
Նշենք, որ Հյաստանում ապրում է ավելի քան 200 հազար հաշմանդամ, որոնցից 10-ը հանդեիսանում են առաջին խմբի հաշմանդամներ, 80 հազարը`երկրորդը, իսկ ավելի քան 100 հազարը`երրորդը խմբի հաշմանդամներ:
Հաշվառման մեջ են գտնվում նաև հաշմանդամություն ունեցող ավելի քան 8 հազար երեխաներ: Նրանք կազմում են երկրի ընդհանուր բնակչության 6-7% -ը: