


Արմինֆո. Խորհրդարանում սկսվել է երկրի նախագահի ընտրության գաղտնի քվեարկությունը: Ազգային ժողովի շենքի առջև հավաքվել է մի քանի տասնյակ մարդ, որոնց ձեռքներին Հայաստանի պետական դրոշներ են, սև սգո դրոշ և պաստառ` "Նախագահին պետք է ընտրի ժողովուրդը" կարգախոսով:
"Հաջող" քվեարկության համար հրակավոր են 101 պատգամավորներից 79-ի ձայները: ՀՅԴ, ՀՀԿ և "Ծառուկյան՚"դաշինքի խորհրդարանական խմբակցությունները հայտարարել են կառավարող կուսակցության առաջադրած Արմեն Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին: Դեմ է միայն "Ելք՚"դաշինքը:



