


Արմինֆո.Երկիր ծիրանի» կուսակցությունը բողոքի ակցիա է անցկացնում ՀՀ ԱԱԾ մոտ՝ մարտի 1-ի ողբերգության մանրամասները բացահայտելու պահանջով:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը իրադարձությունների վայրից, «Երկիր ծիրանիի» անդամները, ինչպես նաև ակտիվիստներ, մոտեցել են ԱԱԾ շենքին և հատուկ ծառայություններից պահանջում են 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների օբյեկտիվ հետաքննություն անցկացնել և տեղեկատվություն տրամադրել ողբերգական իրադարձությունների մեղավորների մասին:
Ակցիայի մասնակիցները ձեռքում պահում են «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ազատություն «Սասնա ծռեր» խմբի մասնակիցներին» գրությամբ պաստառներ, մարտիմեկյան դեպքերի ժամանակ զոհվածների լուսանկարները: ԱԱԾ շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել:



