Արմինֆո. Պաշտոնական Բաքուն չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը երկու երկրներում ընտրություններից հետո:
«Երբ վերջին անգամ խոսեցինք համանախագահների հետ, հաշվի առանք Հայաստանում և Ադրբեջանում նախընտրական տրամադրությունները և պայմանավորվեցինք վերադառնալ, հենց ավարտվի ընտրությունների հետ կապված էմոցիոնալ ֆոնը, որպեսզի շարունակենք քննարկումը: Կան հետաքրքիր գաղափարներ և մշակումներ, որոնք արդեն քննարկվել են նախարարների միջև հանդիպմանը Կրակովում և մինչ այդ՝ Վիեննայում: Այնպես որ՝ մենք լի ենք բանակցային գործընթացն ակտիվորեն շարունակելու ցանկությամբ, ինչին մեզ կոչ են անում համանախագահները՝ խոսելով բանակցությունների ինտենսիվացման մաիսն»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանի շրջանակներում: Ըստ որում, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը փաստել է, որ ներկայումս Բաքվի համար խնդրի քաղաքական կարգավորումն այլընտրանք չունի:
Նշենք, որ Հայաստանում նախագահական ընտրություններ տեղի կունենան մարտի 2-ին, իսկ արտահերթ նախագահական ընտրություններն Ադրբեջանում՝ ապրիլի 11-ին: