Արմինֆո.Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն միջոցառումներով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի տներից մեկում ապօրինի զենք-զիամթերք կա։ Հարուցված քրեական գործի շրջանակում, փետրվարի 24-ին տունը խուզարկվեց։
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, տարբեր տեսակի նռնակները, նռնակների պայթուցիչները, պայթուցիկ լիցքերը, դետոնատորներիը, շշերով վառոդները, ազդանշանային հրթիռի ինքնաշեն սարքը, ատրճանակը, ինքնաձիգը, տարբեր տեսեակի հրազենների փողերը, խլացուցիչները, պահեստատուփերը, տարբեր տրամաչափի 800-ից ավելի փամփուշտներն ու զինամթերքի այլ տեսակները թաքցված են եղել գազաբալոնում;
Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։