Արմինֆո. Գարնանը Լիսաբոնում կայանալիք «Եվրատեսիլ 2018՚ երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Սևակ Խանաղյանը` «Քամի՚ հեղինակային երգով: Սևակ Խանաղյանը դարձել է «Դեպի Եվրատեսիլ 2018՚ նախագծի բացարձակ հաղթող` հավաքելով հեռուստադիտողների և միջազգային ժյուրիի առավելագույն թվով ձայներ:
«Ես շատ հուզված եմ: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իմ կողքին էին և ինձ են տվել իրենց ձայները: Անկեղծությունը միշտ հաղթում է: Շնորհակալություն՚, - ասել է երգիչը ՀՀՀ առաջին ալիքի եթերից:
Ուշագրավ է, որ այս տարի 9 երկիր ներկայացնող մասնագիտական միջազգային ժյուրիի կարծիքը, գործնականում, համընկել է ժողովրդի ընտրության հետ: Մասնավորապես, ժյուրիից ամենաքիչ ձայն (1 միավոր) ստացել է Մգեր
Արմենիան, 2 միավոր` Կամիլ շոուն, 3 միավոր` Գևորգ Հարությունյանը, 4 միավոր` Ռոբերտ Քոլոյանը, 5 միավոր` Մարիամը, 6 միավոր` Հասմիկ Շիրոյանը, 7 միավոր` Լուսինե Մարդանյանը, 8 միավոր` Ամալյա Մարգարյանը, 10 միավոր` «Նեմրան», 12 միավոր` Սևակ Խանաղյանը:
Հեռուստադիտողները միավորները բաշխել են հետևյալ կերպ. 1 միավոր` Լուսինե Մարդանյանին, 2 միավոր` Ռոբերտ Քոլոյանին, 3 միավոր` Հասմիկ Շիրոյանին, 4 միավոր` Մարիամին, 5 միավոր` Գևորգ Հարությունյանին, 6 միավոր` Մգեր Արմենիանին, 7 միավոր` Ամալիյա Մարգարյանը, 8 միավոր` «Նեմրան»,
10 միավոր` Կամիլ շոուին, 12 միավոր` Սևակ Խանաղյանին:
Պորտուգալիայի մայրաքաղաքում «Եվրատեսիլ՚ երգի 63-րդ միջազգային մրցույթին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 8-ին և 10-ին, եզրափակիչը` մայիսի 12-ին:
Հավելենք, որ Սևակ Խանաղյանը ծնունդով Տավուշի մարզից է, սակայն ապրում է Ռուսաստանի Կուրսկ քաղաքում:
Նա մասնակցել է ռուսական տարբեր հեռուստաշոուների, Ուկրաինայում ամենալայն ժողովրդականություն վայելող «X-ֆակտոր՚ երաժշտական նախագծի հաղթող է: