Արմինֆո. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունե եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցությունե խմբակցությունների պատգամավորները, «Ազգային ժողովի կանոնակարգե սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Արմեն Վարդանի Սարգսյանին:
Նշենք, որ Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018 թ. մարտի 2-ին:Ազգային ժողովը նախագահ է ընտրում 7 տարի ժամկետով: Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե հանրապետության նախագահ չի ընտրվում առաջին փուլում, տասնօրյա ժամկետում անկացվում են նոր ընտրություններ, այդ դեպքում ընտրության ցենզը նվազեցվում է: