Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում հավանություն է տվել Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությանը:
Փաստաթղթով սահմանվել են էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարական ուղղությունները, ռազմավարությամբ նախատեսված գործողությունների ղեկավարման, մոնիթորինգի իրականացման և վերահսկման ընթացակարգերը: Ռազմավարությամբ առաջարկվում է ապահովել էկոլոգիական անընդմեջ կրթության և դաստիարակության գործընթացի շարունակականությունն ու մեթոդական կապը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, ձևավորել համարժեք էկոլոգիական պատկերացումներ «մարդ-հասարակություն-տեխնոլոգիաներ-բնությունե համակարգում՝ նպաստելով սոցիալ-էկոլոգիական հիմնախնդիրների լուծմանը: Արդյունքում կբարելավվի էկոլոգիական կրթության օրենսդրությունը և կառավարման համակարգը, կստեղծվի կայուն զարգացման սկզբունքներին բավարարող էկոլոգիական կրթության արդյունավետ գործող համակարգ, առավել արագ և օպերատիվ արձագանք կլինի բնապահպանական հիմնախնդիրներին և արտակարգ իրավիճակներին: