Արմինֆո. Շարժական արագաչափերը ոչ միայն չեն լուծի ճանապարհներին անվտանգության հարցը, այլ հակառակը, կհանգեցնեն վթարների աճի: Փետրվարի 16-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է «Վարորդների պաշտպանության լիգայի՚ գլխավոր իրավաբան Մհեր Շահնազարյանը:
Նրա ասելով, շարժական արագաչափերը կհամալրեն բյուջեն տուգանքների հաշվին, սակայն անվտանգության ապահովման համար դրանք բոլորովին անօգուտ են: Շահնազարյանը նաև կարծում է, որ արագաչափերի կիրառման համակարգն, ընդհանրապես, իրեն սպառել է: «Վարորդներն արդեն գիտեն, թե ճանապարհի հատկապես որ հատվածներում են տեղադրված ֆիքսված արագաչափեր, և հենց այդ հատվածներում պահպանվում են ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները, մնացած «ազատ՚ տեղամասերում վարորդներն իրենց պահում են այպես, ինչպես ուզում են: Իսկ շարժական արագաչափերը ճանապարհներին կստեղծեն նյարդայնության մթնոլորտ, քանի որ կտեղադրվեն հատուկ մեքենաներում: Որպես հետևանք` ղեկի մոտ մշտապես լարված վիճակում գտնվող վարորդներն ավելի հաճախ սխալներ թույլ կտան, կտրուկ կնվազեցնեն արագությունը, և դա անկասկած կավելացնի վթարների թիվը՚, - ն շել է Շահնազարյանը:
Այդ խնդիրը, իրավաբանի կարծիքով, կարող է լուծել հենց ճանապարհային ոստիկանությունը: «Եթե անկարգապահ վարորդին ճանապարհին կանգնեցնեն, ապա դա կկանխի հնարավոր վթարը: Ուստի, անհրաժեշտ է ավելացնելճանապարհային նշանների թիվը, այդ թվում` թույլատրրելի առավելագույն արագության ռեժիմի՚, - ընդգծել է իրավաբանը: Նա հավելել է, որ վթարների հիմնական պատճառներից մեկը վատ ճանապարհների խնդիրն է, երբ վարորդն ստիպված է մտածել ոչ թե երթևեկության կանոնների, այլ այն մասին, թե ինչպես վարի, որ մեքենան չվնասի: Նա նշել է, որ «Վարորդների պաշտպանության լիգան՚ մտադիր է դիմել կառավարությանը որոշակի առաջարկությունների փաթեթով:
Հավելենք, նոր փետրվարի 8-ին Հայաստանի ճանապարհնային ոստիկանությունը սկսել է շարժական արագաչափեր կիրառել երկրի ճանապարհներին: Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նորամուծությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2018 թվականին ավելացել է ծանր ՃՏՊ-ների թիվը, որոնց հիմնական պատճառն արագության ռեժիմի խախտումն է: