Արմինֆո. Ֆրանսիայի և Կանադայի ղեկավարները հաստատել են իրենց մասնակցությունը հոկտեմբերի 11-12- ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:
Այդ մասին հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը` փետրվարի 15-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Քոչարյանը նաև նշել է, որ այսօրվա դրությամբ առաջիկա գագաթնաժողովի մասնակիցների վերջնական կազմը հայտնի չէ:
Հիշեցնենք, որ առաջիկա գագաթնաժողովին կմասնակցեն շուրջ 50 երկրների ղեկավարներ: Գագաթնաժողովի շրջանակում կկայանա նաև գործարար համաժողով: Հայաստանի նախագահը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը գնահատել է որպես ամենանշանակալի և ծավալուն իրադարձություն` երկրի անկախությունից ի վեր: