Arminfo.info


 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018 16:52
Դավիթ Ստեփանյան

Ռասիմ Մուսաբեկով. Ադրբեջանում նախագահական ընտրությունների տեղափոխումը կարող է թույլ տալ Ղարաբաղի շուրջ բանակցություններում բեկման հասնել արդեն այս տարի

Ռասիմ Մուսաբեկով. Ադրբեջանում նախագահական ընտրությունների տեղափոխումը կարող է թույլ տալ Ղարաբաղի շուրջ բանակցություններում բեկման հասնել արդեն այս տարի

Արմինֆո. Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է Ադրբեջանում ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին, կիսվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Հարավային Կովկասի, Իրանի շուրջ աշխարհաքաղաքական իրադրության, մեր տարածաշրջանի վրա մերձարևելյան անկայունության տարածման հնարավորությունների տեսլականով:

 

Ձեր հարցազրույցներից մեկում Ադրբեջանում նախագահական ընտրությունների՝ 2018 թ. հոկտեմբերից ապրիլ տեղափոխման վերաբերյալ վերջին որոշումը կապեցիք նույն ընթացքում Հայաստանում իշխանության տրանսֆորմացիայի հետ: Ինչո՞վ է պայմանավորված նման փոխկապակցվածությունը:

 

Ադրբեջանում նախագահական ընտրությունների՝ կես տարով շուտ անցկացումը պայմանավորված է բազմաթիվ արտաքին և ներքին հանգամանքներով: ԶԼՄ-ներում դրանց մասին խոսվում էր՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի պաշտոնական անձանց: Նման պատճառների թվում կնշեի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները: Մարտ-ապրիլին պետք է տեղի ունենա Հայաստանում գերագույն իշխանության վերաֆորմատավորում, և, հետևաբար, առարկայական բանակցությունների վերսկսում կարելի էր սպասել մայիսից ոչ շուտ: Իսկ ամառային արձակուրդները և աշնանը նախագահական ընտրությունները բանակցություններում դադարը կերկարացնեին մինչև ուշ աշուն: Դրա հետևանքով բանակցային գործընթացը կարող էր կանգ առնել:Ադրբեջանում նախագահական ընտրությունների տեղափոխումն ապրիլ թույլ կտա չթուլացնել բանակցությունների տեմպերը և փորձել բեկման հասնել արդեն ընթացիկ տարում: Կստացվի դա արդյոք, թե ոչ,  ընդհանուր առմամբ կախված կլինի կողմերի՝ բարդ փոխզիջումների գնալու պատրաստակամությունից:

 

Իսկ ի՞նչ նկատի ունեք՝ խոսելով բանակցություններում բարդ, բեկումնային փոխզիջումների մասին:

 

Անմիջականորեն չմասնակցելով բանակցություններին, ելնելով ինձ հասանելի տեղեկատվությունից՝ կարծում եմ, որ բանակցությունների հիմքում շարունակում են մնալ «Մադրիդյան սկզբունքները», իսկ դրա տարբերակը, որը հայտնի է՝ որպես «Կազանի փաստաթուղթ», արխիվ չի ուղարկվել, և դեռևս պահպանում է իր ակտուալությունը:  Իսկ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, վերջերս խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, նշել է, որ բոլոր հարցերը մեկ փաստաթղթով լուծել անհնար է, իսկ հնարավոր պայմանավորվածությունների իրագործման գործընթացը կլինի փուլային: Կարծում եմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերում նշված շրջանների՝ Հայաստանի կողմից ապաօկուպացման Բաքվի պահանջը և հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի անջատման Երևանի պահանջը փակուղի են մտցրել  բանակցությունները:

Հնարավոր է, հակամարտության կողմերը փորձում են ելք գտնել փոխանակումների ավելի մանր քայլերում՝ շարժվելով առաջ, չստանալով ամեն բան միանգամից, այլ քայլ առ քայլ, անելով զիջումներ և փոխարենը որոշակի բոնուսներ ստանալով: Օրինակ՝ «շրջանակային համաձայնագրի» ընդունմամբ անմիջապես 2-3 շրջան ազատվում է, որը ուղեկցվում է խաղաղապահ գործողությամբ և Հայաստանի համար Ադրբեջանի ու Թուրքիայի հաղորդակցությունների բացմամբ: Դա այնքան էլ քիչ չէ, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը կարող է  երկաթուղային ելք ունենալ Թուրքիայով դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք, իսկ Ադրբեջանով դեպի Իրան, ինչպես նաև Ռուսաստան, Կենտրոնական Ասիա և Չինաստան: Լեռնային Ղարաբաղը կարող է օդային հաղորդակցություն իրականացնելու Բաքվի հավանությունը ստանա:  Վստահության մակարդակի բարձրացումը և առճակատման թուլացումը թույլ կտա անցում կատարել հաջորդ քայլին, ինչի ընթացքում հնարավոր կլինի համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, ինչը թույլ կտա վերջինիս ներառել քաղաքական երկխոսության մեջ և տնտեսական գործունեություն իրականացնել՝ արտաքին շուկաներ ելքով: Իսկ փոխարենը կարելի է ազատել ևս 2-3 շրջան: Կարևոր է կարգավորման գործընթացի դրական դինամիկայի ապահովումը, քանի որ աճող վստահության մթնոլորտում այսօր անլուծելի թվացող շատ հարցեր կարող են փոխընդունելի կոմպրոմիսային հանգուցալուծում գտնել:

 

Արդյո՞ք այսօր տեսնում եք կողմերի միջև նման լուրջ փոխզիջումների համար անհրաժեշտ մթնոլորտ: 

 

Մեր երկրների ԱԳՆ ղեկավարները նշում են սկսված բանակցային փուլի կառուցողական բնույթը: Եվ թեև շփման գծում դեռ տեղի են ունենում միջադեպեր, լարվածությունը զգալիորեն նվազել է: Համաձայնություն է ձեռքբերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ հրադադարի ռեժիմի մոնիտորինգի խմբի թվաքանակի ավելացման շուրջ: Այնպես որ՝ զգուշավոր լավատես լինենք: Բանակցություններում բեկում մի օր պիտի տեղի ունենա:  Չէ որ խաղաղ կարգավորմանն այլընտրանքը ոչ թե ներկայիս ստատուս-քվոյի անվերջ պահպանումն է, այլ՝ լայնամասշտաբ և արյունոտ պատերազմը, որը թե Ադրբեջանին, թե Հայաստանին, թե տարածաշրջանի մեր հարևաններին պետք չէ:

 

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մեջ արդյո՞ք տեսնում եք ներքաղաքական պատճառներ:

 

Իհարկե, կա ներքաղաքական ասպեկտ, բայց այն ընդդիմությունից բխող վտանգի հետ կապված չէ: Կառավարող ընտրախավի և առաջին դեմքերի դրությունն Ադրբեջանում, ինչպես նաև Հայաստանում, այսօր, կարծես, անխոցելի է: Ապրիլին Հայաստանում սպասվում է կառավարության խորը վերակազմում, իսկ Ադրբեջանում դա տեղի կունենա արդեն ոչ թե աշնանը, այլ գարնանը՝ ապրիլյան նախագահական ընտրություններից հետո: 

Սահմանադրության համաձայն՝ նախարարների կաբինետն ամբողջ կազմով հրաժարական կտա: Ադրբեջանի կառավարությունում սպասվում են ինչպես կառուցվածքային, այնպես էլ՝ անձերի փոփոխություններ:

 

Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովն ընտրությունները տեղափոխելու որոշումը պայմանավորեց այն հանգամանով, որ «Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջաններում բացասական գործընթացները կարող են աստիճանաբար սուր բնույթ ձեռք բերել և ազդել տարածաշրջանի վրա, որտեղ գտնվում է նաև Ադրբեջանը»: Ի՞նչ գործընթացների մասին է խոսքը, Ձեր կարծիքով:

 

Կարծում եմն, որ խոսքը վերաբերել է Մերձավոր Արևելքում, Իրանում իրավիճակին, ԱՄՆ և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի ուժեղացող առճակատմանը: Բարձր է հավանականությունը, որ գործընթացները բացասական սցենարով կընթանան, և կարող են հասնել այն աստիճանի, երբ Ադրբեջանի կողմից բազմավեկտոր հավասարակշռված արտաքին քաղաքականության, իսկ Հայաստանի կողմից արտաքին քաղաքական կոմպլեմենտարիզմի իրականացումը կդժվարանա: Մեզ կփորձեն ստիպել այս կամ այն կողմն անցնել, իսկ դրանից խուսափումը կարող է ուղեկցվել ինչպես Մոսկվայի, այնպես էլ Վաշինգտոնի և Բրյուսելի կողմից աճող ճնշմամբ: Որևէ լավ բան տարածաշրջանի համար դա չի խոստանում՝ ինչպես անվտանգության, այնպես էլ զարգացման առումով:

 

Արդյո՞ք մերձարևելյան անկայունության՝ Հարավային Կովկասի վրա տարածման հեռանկարներ եք տեսնում, և ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ ղարաբաղյան հակամարտության վրա:

 

Ակնհայտ է, որ իրավիճակը Մերձավոր Արևելքում շուտ չի կարգավորվի, ինչը, իհարկե, որոշակի ռիսկեր է պարունակում Հարավային Կովկասի համար: Սակայն, առայժմ հակված չեմ մերձարևելյան ճգնաժամերն անմիջականորեն պրոյեկցել Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա: Եվ ղարաբաղյան հակամարտության և դրա խաղաղ կարգավորման հետ մերձարևելյան ճգնաժամի ուղղակի կապ չեմ տեսնում:

 

Իրանում հունվարին տեղի ունեցած իրադարձությունները հարևան Ադրբեջանին չէին կարող

չմտահոգել: Արդյո՞ք դրանց հանգուցալուծումը՝ այաթոլաների ռեժիմի պահպանումը, համապատասխանում է Ադրբեջանի շահերին: Եվ որքա՞ն երկար ներկայիս ռեժիմին կհաջողվի պահպանել իշխանությունը:

 

Ադրբեջանը շահագրգռված է, որպեսզի Իրանը լինի կայուն և կանխատեսելի գործընկեր:

Բաքուն իրականացնում է Իրանի ներքին գործերին չմիջամտելու ուղեգիծ: Պատժամիջոցների ռեժիմից ԻԻՀ դուրս գալուց հետո Ադրբեջանն առևտրատնտեսական հարաբերություններ է զարգացնում այդ երկրի հետ, իրականացնում մասշտաբային նախագծեր: Անցած տարի մենք սկսել ենք թուրքմենական գազ ստանալ Իրանով՝ ավելացնելով թուրքական և վրացական շուկաներ սեփական գազի մատակարարումները:

Արդեն սկսվել է «Հյուսիս-Հարավ» երկաթուղային գծի իրականացումը, ինչի համար Ադրբեջանը $500 մլն վարկ է հատկացրել Իրանին: Թեհրանն իր հերթին մտադիր է ներդրումներ կատարել Նևթչալայում ավտոհավաքման գործարանում և Փիրալլահում դեղորայքի գործարանում: Բաքվին և Թեհրանին հաջողվել է հաղթահարել մերձկասպյան երկրների շահերի սահմանագծման հետ կապված բազմաթիվ տարաձայնություններ և հասնել արդեն ընթացիկ տարում Ղազախստանում գագաթնաժողովի ժամանակ Կասպից ծովի կարգավիճակի շուրջ համաձայնագրի ստորագրման:Հուզումներ և բողոքի ակցիաներ Իրանում նախկինում էլ եղել են, բայց առայժմ ռեժիմը կարողանում է դիմադրել այդ մարտահրավերներին: Մոտ ժամանակներս այաթոլաների ռեժիմի խորը ճգնաժամ չեմ տեսնում, թեև աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, և հարևան երկրում էվոլյուցիան նույնպես անխուսափելի է: Հարավային Կովկասում բոլորիս համար ցանկալի է, որպեսզի Իրանում փոփոխությունները չկրեն այնպիսի կործանարար բնույթ, ինչին ականատես ենք լինում արաբական երկրներում:  

 

Ինչպե՞ս եք պատկերացնում Ադրբեջանի «չմիացման քաղաքականության» շարունակման հեռանկարները: Որքանո՞վ է այդ քաղաքականությունը համապատասխանում օբյեկտիվ քաղաքական իրավիճակին՝ հաշվի առնելով աշխարհում դիտվող ինտեգրման և գլոբալիզացիայի միտումները:

 

Ադրբեջանի չմիացման քաղաքականությունն ամենևին աշխարհում տեղի ունեցող գործընթացներից մեկուսացում չի ենթադրում: Այն ինտեգրման և գլոբալիզացիայի դեմ ուղղված չէ: Չմիացման շարժմանը շուրջ հարյուր պետություն է մասնակցում: Մասնակից երկրներն ընդամենն արտադաշինքային կարգավիճակի պարտավորություն են ստանձնում: Նկատի ունենալով, որ Ադրբեջանը ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ ռուսամետ ՀԱՊԿ վերդառնալու նպատակ չի դնում իր առջև՝ Չմիացման շարժմանը մասնակցությունն ընդամենը փաստում է Բաքվի ընտրությունը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆԱդրբեջանի դեսպանին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ
ԱԳՆ. Թեհրանը հետեւում է Իրանի դեմ ագրեսիայի ակտի վերսկսման համար հարեւան երկրների տարածքի օգտագործմանն ուղղված Իսրայելի գործողություններին.ԱԳՆ. Թեհրանը հետեւում է Իրանի դեմ ագրեսիայի ակտի վերսկսման համար հարեւան երկրների տարածքի օգտագործմանն ուղղված Իսրայելի գործողություններին.
Սամվել Կարապետյանի գրասենյակ. հանրային աջակցությունը չի կարող և չպետք է ենթարկվի գրաքննությանՍամվել Կարապետյանի գրասենյակ. հանրային աջակցությունը չի կարող և չպետք է ենթարկվի գրաքննության
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին
"Թավշյա հեղափոխությունից" հետո Փաշինյանը եռապատկել է Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումը
Հայաստանում բժիշկ-ռադիոլոգին կդատեն զորակոչիկի բժշկական փաստաթղթերը կեղծելու համարՀայաստանում բժիշկ-ռադիոլոգին կդատեն զորակոչիկի բժշկական փաստաթղթերը կեղծելու համար
Լավրով. Եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, հազիվ թե դա օգուտ տա հայ ժողովրդինԼավրով. Եթե Հայաստանը երես թեքի իր դաշնակիցներից, հազիվ թե դա օգուտ տա հայ ժողովրդին
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի  1-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հուլիսի 1-ին
Իրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև ՀայաստանումԻրան-Թուրքիա սահմանին տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Հայաստանի խորհրդարանականներն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ են ունեցելՀայաստանի խորհրդարանականներն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ են ունեցել
Միրզոյան. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասինՄիրզոյան. Հայաստանն ու ԵՄ-ն այսօր ազդարարում են երկկողմ հարաբերություններում արձանագրված կարևոր ձեռքբերումների մասին
Մինասի որմնանկարները կվերադառնան նկարչի տուն-թանգարանՄինասի որմնանկարները կվերադառնան նկարչի տուն-թանգարան
Միրզոյանն ու Կալասը ստորագրել են ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրՄիրզոյանն ու Կալասը ստորագրել են ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիր
Կալաս. ԵՄ-ը ոգեշնչված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացով և կցանկանար հնարավորինս շուտ տեսնել դրա ավարտըԿալաս. ԵՄ-ը ոգեշնչված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացով և կցանկանար հնարավորինս շուտ տեսնել դրա ավարտը
ԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր ԱրևելքումԱԺ փոխնախագահն ու Իրանի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում
Շնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ումՇնորհակալության օր հաճախորդների համար IDBank-ում
Թիվ 157 մսուր-մանկապարտեզը հրաժեշտ տվեց այս տարվա ավագ խմբի իր սաներինԹիվ 157 մսուր-մանկապարտեզը հրաժեշտ տվեց այս տարվա ավագ խմբի իր սաներին
Միրզոյանը Լավրովին կոչ է արել չմիջամտել Հայաստանի Միրզոյանը Լավրովին կոչ է արել չմիջամտել Հայաստանի "ներքին գործերին"
Սամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել քննչական մեկուսարանիցՍամվել Կարապետյանը հերթական ուղերձն է հղել քննչական մեկուսարանից
Բագրատ Գալստյանին և Միքայել Աջապահյանին հատուկ նույն խցում են տեղավորել, որպեսզի գաղտնալսեն նրանց խոսակցությունները. փաստաբանի ենթադրությունըԲագրատ Գալստյանին և Միքայել Աջապահյանին հատուկ նույն խցում են տեղավորել, որպեսզի գաղտնալսեն նրանց խոսակցությունները. փաստաբանի ենթադրությունը
Լավրով. Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են հարուցումԼավրով. Հայաստանում եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են հարուցում
ԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամԱրարատԲանկը դարձել է BAFT ասոցիացիայի անդամ
Մենք վերադարձանք 1937 թվական. Բագրատ արքեպիսկոպոս ԳալստանյանՄենք վերադարձանք 1937 թվական. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Էջմիածնի Մայր տաճարում ողջ շաբաթ պատարագ կմատուցվի գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համարԷջմիածնի Մայր տաճարում ողջ շաբաթ պատարագ կմատուցվի գերյալների ազատության, նեղյալների մխիթարության և հայրենի երկրի խաղաղության համար
Հայաստանի ԱԳ նախարարը չի մեկնել Ղրղզստան՝ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստիՀայաստանի ԱԳ նախարարը չի մեկնել Ղրղզստան՝ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստի
Կոնստանտին Զատուլին. Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերըԿոնստանտին Զատուլին. Ադրբեջանը երբեք չի եղել Ռուսաստանի ռազմավարական գործընկերը
ՀՅԴ. Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգըՀՅԴ. Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգը
Ֆրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգինՖրանսիայի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգին
Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել է Արամ Ա-ին գահակալության 30-ամյակի առթիվՄոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել է Արամ Ա-ին գահակալության 30-ամյակի առթիվ
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հանդես է եկել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին զորակցության մասին հայտարարությամբԵրուսաղեմի Հայոց պատրիարքարանը հանդես է եկել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին զորակցության մասին հայտարարությամբ
Հայաստանում հերքում են Հայաստանում հերքում են "Դիլիջան" ազգային պարկի տարածքում միջուկային թափոններ պահելու մասին լուրերը
ՄԷԿ-ն իր աջակցությունն է հայտնել ՄԷԿ-ն իր աջակցությունն է հայտնել "Տաշիր" ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին
Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենԱնդրանիկ Սիմոնյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն
Հայաստանի վարչապետն առաջարկում է հրաժարվել հանրային միջավայրում հայհոյանք օգտագործելուցՀայաստանի վարչապետն առաջարկում է հրաժարվել հանրային միջավայրում հայհոյանք օգտագործելուց
Դավիթ Անանյան. Այս քաղաքական բեմադրության վերջնանպատակը պարզ է՝ Վեհափառն ու ՀԱԵԴավիթ Անանյան. Այս քաղաքական բեմադրության վերջնանպատակը պարզ է՝ Վեհափառն ու ՀԱԵ
Վենետիկի Մխիթարյան միաբանությունն աջակցություն է հայտնել ՀԱԵ-ին և Ամենայն հայոց կաթողիկոսինՎենետիկի Մխիթարյան միաբանությունն աջակցություն է հայտնել ՀԱԵ-ին և Ամենայն հայոց կաթողիկոսին
Պարզվել է, որ Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալվածների թվում կան նաև անչափահասներ. ՄԻՊ ագրասենյակՊարզվել է, որ Մայր Աթոռի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ձերբակալվածների թվում կան նաև անչափահասներ. ՄԻՊ ագրասենյակ
ԱՄՆ-ում ԱԺ պատգամավորները ներկայացրել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մանրամասներըԱՄՆ-ում ԱԺ պատգամավորները ներկայացրել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մանրամասները
Շվեդիայի դեսպան. լավ հուշերով եմ հեռանում ՀայաստանիցՇվեդիայի դեսպան. լավ հուշերով եմ հեռանում Հայաստանից
Դատախազությունը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղավորության ապացույցներ է ներկայացրելԴատախազությունը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղավորության ապացույցներ է ներկայացրել
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով. փաստաբանՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով. փաստաբան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Սույն թվականի հունիսի 27-ը կմնա որպես ազգային ամոթի օրՄայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Սույն թվականի հունիսի 27-ը կմնա որպես ազգային ամոթի օր
ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԱԵ վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհըՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԱԵ վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը
Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Հայաստանն արդեն հաշտության համաձայնագիր է ստորագրելՄիխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե Հայաստանն արդեն հաշտության համաձայնագիր է ստորագրել
Էլցանցերի հասցեին Փաշինյանի հերթական մեղադրանքը՝ հերթական սուտԷլցանցերի հասցեին Փաշինյանի հերթական մեղադրանքը՝ հերթական սուտ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «հանձնվել է» Քննչական կոմիտեինՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «հանձնվել է» Քննչական կոմիտեին
ԻԻՀ դեսպան. Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան կկազմակերպվի մինչև ամռան վերջԻԻՀ դեսպան. Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան կկազմակերպվի մինչև ամռան վերջ
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը դատապարտում է բռնությունը Եկեղեցու նկատմամբ. հայտարարություն«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը դատապարտում է բռնությունը Եկեղեցու նկատմամբ. հայտարարություն
Փաշինյանի հերթական հակառեկորդը. նրա աշխատանքից գոհ է Հայաստանում հարցվածների ընդամենը 8,2 տոկոսը. հարցումՓաշինյանի հերթական հակառեկորդը. նրա աշխատանքից գոհ է Հայաստանում հարցվածների ընդամենը 8,2 տոկոսը. հարցում
Հայաստանում հարցվածների գրեթե կեսը չի աջակցել Փաշինյանի այցին ԹուրքիաՀայաստանում հարցվածների գրեթե կեսը չի աջակցել Փաշինյանի այցին Թուրքիա
Հայաստանում հարցվածների 66,8% - ը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ. հարցումՀայաստանում հարցվածների 66,8% - ը Սամվել Կարապետյանին համարում է քաղբանտարկյալ. հարցում
Միքայել Աջապահյանը ոտքով ուղևորվել է Երևան՝ Քննչական կոմիտեՄիքայել Աջապահյանը ոտքով ուղևորվել է Երևան՝ Քննչական կոմիտե
ՀՅԴ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա սրբապիղծ հարձակմանը զուգընթաց շարունակվում են ընդդիմադիրների նկատմամբ ապօրինություններըՀՅԴ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա սրբապիղծ հարձակմանը զուգընթաց շարունակվում են ընդդիմադիրների նկատմամբ ապօրինությունները
Մայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքներիՄայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների
էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի  30-ինէլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ հունիսի 30-ին
ԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամԱրարատԲանկը 2024թ․-ին ՄՓՄՁ ոլորտի ֆինանսավորմանն ուղղել է ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամ
Ռուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Հայ Առաքելական ԵկեղեցուՌուսաստանի հայերի միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանրային համերաշխության կոչ է անումՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հանրային համերաշխության կոչ է անում
ՀԱԿ. Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշևիկներըՀԱԿ. Ավելի վատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ վարվել են միայն բոլշևիկները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
IDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդինIDBank-ի ներկայացուցիչը միացել է Trade Finance Global-ի խմբագրական խորհրդին
ԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն էԱԺ պատգամավոր. ամենակարևորը ռուս-ադրբեջանական դիմակայությունը Հայաստանի սահմաններին չհասցնելն է
Կառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համարԿառավարության շենքի մոտ ցուցարարները պահանջում են քրեական պատասխանատվության ենթարկել Փաշինյանին՝ ՀԱԵ հասցեին հայտարարությունների համար
Կաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է ԱրցախըԿաթողիկոս. Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանն իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը
Թվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներԹվում էր՝ ավելի վատ չի կարող լինել. Փաշինյանն անպարկեշտ վիրավորանք է հրապարակել եպիսկոպոսի հասցեին, իսկ նրա կինը հոգևորականներին անվանել է մանկապիղծներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է