Արմինֆո. ՀՀԿ-ից նախագահի թեկնածու, ՄԹ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանի նախընտրական հանդիպումները շարունակվում են. այսօր նա խորհրդատվություններ է
անցկացրել ՀԱԿ անդամների հետ, օրեր առաջ` «Ժառանգություն՚ կուսակցության ղեկավարի հետ:
Հանդիպման ընթնացքում ՀԱԿ ներկայացուցիչները, մասնավորապես, հայտարարել են, որ Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև. չկարգավորված ղարաբաղյան հակամարտություն, աճող արտագաղթ, համատարած կոռուպցիա, ինչպես նաև ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտի բացակայություն: ՀԱԿ անդամները նաև ընդգծել են, որ 2015 թվականին սահմանադրական հանրաքվեի «կեղծումից՚ հետո Հայաստանում հաստատվել է կառավարման ոչ լեգիտիմ, ավտորիտար համակարգ, որը հաշվետու չէ ժողովրդի առջև: Հանդիպման մասնակիցները հավաստիացրել են, որ 2017 թվականի կեղծված ընտրությունների հիման վրա ձևավորված խորհրդարանը նույնպես լեգիտիմ չէ, հետևաբար, ոչ լեգիտիմ խորհրդարանի ընտրած նախագահը չի կարող լինել լեգիտիմ, իսկ, հաշվի առնելով ստեղծված իրողությունները, նախագահի պաշտոնի համար առաջադրվելը նշանակում է աջակցություն ապօրինի վարչակազմին և նրա հակասահմանադրական գործողություննեին:
Այդուհանդերձ, հանդիպման մասնակիցները համոզմունք են հայտնել, որ մի գեղեցիկ օր ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի, և Հայաստանում կտիրի օրինական իշխանություն:
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման ժամանակ Արմեն Սարգսյանին հաջողություն է մաղթել առաջիկա ծրագրերի իրագործման ընթացքում, ինչպես նաև` երկար տարիների ծառայություն հայրենիքին ու ժողովրդին: Վաղը կկայանա Արմեն Սարգսյանի հանդիպումը «Ժառանգության՚ ակտիվի հետ: