Արմինֆո.ՀՅԴ և ՀՀԿ միջև ռեյտինգային համակարգին առնչվող տարաձայնություններ եղել են նաև մինչև կոալիցիայի ձևավորումը, և ՀՅԴ-ն մինչ օրս կարծում է, որ այդ համակարգն իրեն չի արդարացնում: Փետրվարի 12-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ընտրությունների ռեյտինգային համակարգը կարող է կռվախնձոր դառնալ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ և ՀՅԴ միջև և հանգեցնել դրանց քաղաքական «ապահարզանի՚:
«Այդ հարցը միշտ եղել է մեր օրակարգում, թեև մենք գիտեինք, որ մեր կոալիցիոն գործընկերներն այլ տեսանկյուն ունեն: Չնայած դրան` մենք շարունակում ենք պաշտպանել մեր դիրքորոշումը և մտահոգություն ենք հայտնում այդ հարցի առնչությամբ՚, - ընդգծել է պատգամավորտը, հավելելով, որ այդ հարցն անհար է միշտ շրջանցել, և իրենց կոալիցիոն գործընկերները պետք է նպաստեն առավել համարժեք լուծում գտնելուն:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն, իր հերթին, հայտարարել է, որ ՀՀԿ և ՀՅԴ միջև ռեյտինգային համակարգին առնչվող տարաձայնություններն սկսվել են դեռ 90-ական թվականնեին: «Բանն այն է, որ այս իրավիճակում ընտրությունների ռեյտինգային համակարգն արդարացված է: Եվ մենք դրանից հրաժարվելլու առիթ չենք տեսնում՚, - եզրափակել է Բաղդասարյանը: Նշենք, որ ընտրությունների ռեյտինգային համակարգի չեղարկման օգտին հանդես է գալիս նաև «Ծառուկյան՚ դաշինքը: