Երկուշաբթի, 12 Փետրվարի 2018 12:02
Ալեքսանդր Ավանեսով

Վարչապետ. 2018 թ. Հայաստանի մարզերում սպասում է բավականին հետաքրքիր և արդյունավետ աշխատանք

Վարչապետ. 2018 թ. Հայաստանի մարզերում սպասում է բավականին հետաքրքիր և արդյունավետ աշխատանք

Արմինֆո. 2018 թ. Հայաստանի մարզերում սպասում է բավականին հետաքրքիր և արդյունավետ աշխատանք, Կոտայքի մարզում խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:


Վարչապետն այցելել է Կոտայքի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:


«Այսօր սկսում ենք մեր մարզային այցերը: Նախորդ տարի որոշակի քայլեր ենք իրականացրել, որպեսզի հասկանանք մարզերի կառավարման, հաշվետվությունների ձևաչափերը, թե ինչ ցուցանիշներն ենք տարեցտարի համեմատելու, ինչ խնդիր ենք սահմանելու: Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը 2018-ին ձևավորել է մարզերի կառավարման վերջնական կառուցվածքը, ճարտարապետությունը, որում բառացիորեն ընդգրկվելու են բոլոր ոլորտներըե,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ մարզպետարաններն արդեն իսկ մշակել են 2017-2025 թվականների
զարգացման ծրագրերը: «Դրանք Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը գնահատել է որպես շատ լուրջ փաստաթղթեր, որոնք ընդգծում են մարզերի զարգացման հորիզոնները:Այնպես որ, 2018-ին մեզ սպասում է բավականին հետաքրքիր, և վստահ եմ, արդյունավետ աշխատանք»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ «ունենք բավականին լավ հեռանկարներ, որպեսզի մոտակա տարիներին ապահովենք տնտեսական աճ, ինչը մեզ հիմք է տալու իրականացնել լուրջ բարեփոխումներ կառավարման ոլորտում՝ բոլոր օղակների առումովե:


Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները և մակրոտնտեսական ցուցանիշները` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում արձանագրվել են զգալի դրական ցուցանիշներ: Ընդհանուր առմամբ, մարզում իրականացվել են 60 մլրդ դրամի մասնավոր ներդրումային ծրագրեր, որոնցից 25,5 մլրդը՝ արդյունաբերության, 5-ը՝
գյուղատնտեսության, 10,9-ը՝ զբոսաշրջության, 0,5-ը՝ էներգետիկայի, 6,2-ը՝ առևտրի և
սպասարկման, 9,9-ը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների: Ընդհանուր առմամբ, մարզում ստեղծվել է շուրջ 2000 նոր աշխատատեղ: 2018-ին ակնկալվում է իրականացնել 66 մլրդ դրամի մասնավոր ներդրումային ծրագրեր՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլոտներում, որոնց արդյունքում կստեղծվի 2100 նոր աշտատատեղ:


Կարեն Կարապետյանն անդրադառնալով բիզնեսի խթանմանը՝ նշել է, որ պետք է դիտարկել նաև պետական և համայնքային չգործող գույքերը մասնավորին նույնիսկ անվճար տրամադրելու հարցը՝ կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացման և աշխատատեղերի ստեղծման նպատակով:

Մարզի զարգացման հեռանկարային ուղղություններից է գյուղատնտեսությունը: Զեկուցվել է, որ 2017- ի ընթացքում ջերմոցների թիվն ավելացել է 20 հեկտարով. առկա ջերմոցների թիվը հասել է 81 հեկտարի: Նախատեսվում է՝ 2018-ի ընթացքում ջերմոցների թիվը հասցնել 115,4 հեկտարի: 2017- ին ինտենսիվ այգիների թիվն ավելացել է 200 հեկտարով՝ հասնելով 912 հեկտարի: Ակնկալվում է, որ ընթացիկ տարում ինտենսիվ այգիների թիվը կհասնի 1137 հեկտարի: Պատասխանատուները զեկուցել են, որ նախատեսում են առաջիկա տարիների ընթացքում ինտենսիվ այգիների թիվը տարեկան ավելացնել 200-250 հեկտարով: Համապատասխան աշխատանքների արդյունքում ոռոգելի հողատարածքների թիվն ավելացել է 5 հազար հեկտարով. 2018-ին նախատեսվում է այն ավելացնել ևս 12 հազարով, ինչի արդյունքում ոռոգելի հողատարածքների թիվը կհասնի 116 հազար հեկտարի:


Այս կապակցությամբ, վարչապետն ընդգծել է, որ պետությունը հետևողականորեն գնում է ոռոգելի հողատարածքներն ավելացնելու խնդրի կարգավորման ուղղությամբ և անհրաժեշտ համարել մասնավոր ջրամբարաշինության խթանմանն ուղղված քայլերի իրականացումը: Նշվել է, որ մարզում 2017-ին նախատեսվում է տոհմային տնտեսությունների թիվը, որոնք ներկայումս երկուսն են, ավելացնել 1-ով, անասնագլխաքանակը 1810-ից դարձնել 2070-ի:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այս տարի կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու անասնապահությանը՝ իրականացնելով սուբսիդավորման ծրագրեր, քանի որ «շուկայի խնդիր մեր երկիրը չունի՝ հաշվի առնելով ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ունեցած առևտրային հատուկ ռեժիմներըե: Այս առումով, վարչապետը հորդորել է գյուղոլորտի մարզային պատասխանատուներին ավելացնել տոհմային տնտեսությունների զարգացման ծրագրերը և բարձրացնել 2018թ.-ի համար սահմանած նշաձողը:


Ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտում պետության և մասնավոր հատվածի կողմից նախորդ տարվա ընթացքում իրականացվել է 5,8 մլրդ դրամի ներդրումային ծրագիր և ստեղծվել 400 նոր աշխատատեղ: Ընթացիկ տարում ոլորտում ակնկալվում է նույնքան ներդրումային ծրագրերի իրականացում և 450 նոր աշխատատեղի ստեղծում: Զեկուցվել են նաև սպանդանոցների ստեղծման, գյուղտեխնիկայի, տոհմային տնտեսությունների հիմնմանն ուղղված աշխատանքները:


Ադյունաբերության բնագավառում 2017-ի ընթացքում արձանագրվել է 162 մլրդ դրամի արտադրանք՝ 2016-ի 136 մլրդ դրամի դիմաց: Նախորդ տարվա ընթացքում Կոտայքում իրականացվել են նաև 43 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ. 2016-ի համեմատ այդ ցուցանիշն աճել է 350 տոկոսով:
Վարչապետը կարևորել է շինարարության ոլորտի զարգացումը և հանձնարարել կոնկրետ քայլեր ձեռնարկել շինթույլտվությունների տրամադրումը պարզեցնելու ուղղությամբ:
Մարզում գերակա ուղղություն է համարվում նաև զբոսաշրջությունը, գործում է 80 հյուրանոցային և հանգստի կազմակերպման համալիր: 2016-ի ընթացքում մարզ է այցելել 420 հազար զբոսաշրջիկ, իսկ 2017-ին այդ թիվն ավելացել է 70 հազարով և հասելով 490 հազարի:
Անդրադառնալով համայնքային ցուցանիշներին՝ մարզպետ Գուլոյանը տեղեկացրել է, որ համայնքների սեփական եկամուտները 2017-ի ընթացքում միջինը ավելացել են 30 տոկոսով: Մեկ շնչի հաշվով 2017-ին սեփական եկամուտները կազմել են 12,5 հազար դրամ՝ 2016-ի 9,5 հազարի դիմաց: Ակնկալվում է, որ 2018-ին սեփական եկամուտները մեկ շնչի հաշվով կհասնեն 14,7 հազար դրամի:


Համայնքներում սեփական եկամուտների տեսակարար կշիռն ընդհանուր եկամուտների մեջ 2017-ին կազմել է 42,3 տոկոս՝ 2016-ի 35,5-ի դիմաց: Նախատեսվում է ընթացիկ տարում այդ ցուցանիշը հասցնել 46,7 տոկոսի: «Մաքուր Հայաստանե ծրագրի շրջանակում հանրապետական և մարզային շաբաթօրյակների ընթացքում փակվել է 165 աղբանոց և աղբակույտ: Նախատեսվում է ընթացիկ տարում փակել ևս 9 աղբանոց:

Մարզպետի խոսքով, ևս 10 աղբանոց նախատեսվում է փակել Հրազդանում աղբի վերամշակման գործարանի կառուցման արդյունքում: Զեկուցվել է, որ ֆիզիկական անձանցից նախորդ տաչրվա ընթացքում 2016-ի համեմատ հավաքագրվել է 57 մլն դրամով ավելի աղբահանության վճարներ՝ այդ թիվը հասցնելով 297,1 մլն դրամի: 2018-ի ընթացքում նախատեսվում է ֆիզիկական անձանցից հավաքագրվող աղբահանության վճարներն ավելացնել շուրջ 100 մլն դրամով: Աճել են նաև իրավաբանական անձանցից հավաքագրվող աղբահանության վճարները: Ակնլկալվում է հավաքագրված 110 մլն դրամի դիմաց ընթացիկ տարում այդ թիվը հասցնել շուրջ 160 մլն դրամի: Կարապետ Գուլոյանի խոսքով, նախատեսվում է, որ 2018-ին մարզում աղբահանության ընդհանուր ծախսը կկազմի
579 մլն դրամի, իսկ հավաքագրված գումարները կհասնեն 558 մլն-ի:


Վարչապետ Կարապետյանը գոհունակություն է հայտնել աղբահանության վճարների հավաքագրման տեմպերից և նկատել, որ այս պարագայում Կոտայքի մարզը հասնում է ինքնածախսածածկման: «Աղբահանության համար տրամադրվող պետական սուբսիդիաները հետ չենք վերցնելու՝ քննարկեք, թե այդ միջոցներն ինչ ուղղությունների եք ծառայեցնելուե,- նշել է կառավարության ղեկավարը:


Մարզի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող հրատապ ծրագրերի շրջանակներում ՀՀ պետբյուջեից 2017-ին հատկացվել է 550 մլն դրամ: Այդ միջոցներն ուղղվել են մարզի 18 համայնքներում առավել հրատապ խնդիրների լուծմանը և ներկա պահին իրականացվում են համապատասխան շինաշխատանքներ: Նշվել է, որ տնտեսվել է 168 մլն դրամ և վերադարձվել պետբյուջե:


Կրթության ոլորտում նախորդ տարվա ընթացքում օպտիմալացվել է մեկ դպրոց. նախատեսվում է ընթացիկ տարում օպտիմալացնել ևս մեկը: Զեկուցվել է, որ մարզում ուսուցիչ-աշակերտ հարաբերությունը կազմում է 11,8 տոկոս, իսկ աշակերտների թիվը 2017-ին ավելացել է 600-ով: Ի պատասխան Կարեն Կարապետյանի հարցի՝ նշվել է, որ Կոտայքում գործող 90 դպրոցներից 21-ում ներկայումս պարտադիր դասավանդվում է երեք օտար լեզու, պարբերական կազմակերպվում են նաևտեսադասեր, այդ թվում արտերկրի ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ:


Առողջապահության ոլորտում վճարովի ծառայությունների կշիռը ընդհանուր մատուցված
ծառայությունների մեջ 2017-ին կազմել է 40 տոկոս՝ 2016-ի 31-ի դիմաց: Ընթացիկ տարում
նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 49,2 տոկոսի: Մատուցված վճարովի ծառայությունների ընդհանուր գումարը հասել է 376,1 մլն դրամի՝ 2016-ի 331 մլն-ի դիմաց: 2018-ին նախատեսվում է էապես ավելացնել այդ ցուցանիշը՝ հասցնելով շուրջ 450 մլն դրամի:


Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը նշել է. «2018 թվականին շատ բան ունենք անելու, համայնքապետերից, մեր մյուս գործընկերներից ակնկալում եմ շատ արդյունավետ աշխատանք:Պետք է մեր բոլոր խնդիրները, դրանց լուծումները հաշվառենք, կարողությունները հասկանանք, մեր ռեսուրսները հավաքենք և աստիճանաբար շարժվենք առաջ: Ով բեռ է վերցնում՝ մենք միշտ լինելու ենք նրա կողքին, որպեսզի միմյանց օգնելով գնանք առաջ»:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Արցախի Հանրային խորհրդի անդամ. COP17-ը պետք է դառնար հարթակ արցախցիների իրավական խնդիրները բարձրացնելու համարԱրցախի Հանրային խորհրդի անդամ. COP17-ը պետք է դառնար հարթակ արցախցիների իրավական խնդիրները բարձրացնելու համար
ՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը, տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմությունն անդրդվելի է, որոշել է կոտրել ընդդիմադիրներին՝ բիրտ ուժի կիրառմամբՀԱԿ փոխնախագահ․ Փաշինյանը, տեսնելով, որ ալիևյան սահմանադրությունը չանցկացնելու հարցում ընդդիմությունն անդրդվելի է, որոշել է կոտրել ընդդիմադիրներին՝ բիրտ ուժի կիրառմամբ
Փաշինյանը և Սլովենիայի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցերՓաշինյանը և Սլովենիայի ԱԳՆ ղեկավարը քննարկել են Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր
Մեծամոր համայնքին կվերադարձվի 0,12 հա հողատարածք․ դատախազությունՄեծամոր համայնքին կվերադարձվի 0,12 հա հողատարածք․ դատախազություն
Կարեն Առուստամյանը դարձել է Հաշվեքննիչ պալատի անդամԿարեն Առուստամյանը դարձել է Հաշվեքննիչ պալատի անդամ
Շիրակի մարզպետին պաշտոնանկ անելու հիմք չեմ տեսնում. վարչապետՇիրակի մարզպետին պաշտոնանկ անելու հիմք չեմ տեսնում. վարչապետ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Փաշինյանը նոր Սահմանադրության ընդունման հնարավոր նոր լուծման մասին խոսելով՝ արտահերթ ընտրություններ չեն լինիՓաշինյանը նոր Սահմանադրության ընդունման հնարավոր նոր լուծման մասին խոսելով՝ արտահերթ ընտրություններ չեն լինի
Հայաստանի օմբուդսմենը. Խորհրդարանը պետք է լինի ժողովրդավարական քննարկումների հարթակ, ոչ թե «մարտադաշտ»Հայաստանի օմբուդսմենը. Խորհրդարանը պետք է լինի ժողովրդավարական քննարկումների հարթակ, ոչ թե «մարտադաշտ»
Ընդդիմադիր գործիչը. Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը ցույց տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության լեգիտիմության ճգնաժամի առկայությունըԸնդդիմադիր գործիչը. Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքը ցույց տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության լեգիտիմության ճգնաժամի առկայությունը
Վարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի կապակցությամբՎարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի կապակցությամբ
Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսովԳագիկ Խաչատրյանի կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներՊարտադիր զինվորական ծառայություն չանցած ՀՀ քաղաքացիները կկարողանան աշխատել որպես ոստիկաններ կամ փրկարարներ
Հայաստանում դեղերի գրանցման ժամկետները կկրճատվենՀայաստանում դեղերի գրանցման ժամկետները կկրճատվեն
Լիլիթ Ստեփանյանը դարձել է Հայաստանի Կոտայքի մարզի մարզպետԼիլիթ Ստեփանյանը դարձել է Հայաստանի Կոտայքի մարզի մարզպետ
Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ Նագոյայի արձանագրությանը միանալու համատեքստում։Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ՝ Նագոյայի արձանագրությանը միանալու համատեքստում։
Նոյեմբերի 1-ին Հայաստանը պաշտոնապես կսկսի դիմումների ընդունումը և նոր կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրումըՆոյեմբերի 1-ին Հայաստանը պաշտոնապես կսկսի դիմումների ընդունումը և նոր կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի տրամադրումը
ՀՀ արդարադատության նախարար. Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերինՀՀ արդարադատության նախարար. Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերին
Իշխող կուսակցության պատգամավորը ծեծկռտուք է հրահրել Հայաստանի խորհրդարանում. բանավոր վեճը վերածվել է կռվի։Իշխող կուսակցության պատգամավորը ծեծկռտուք է հրահրել Հայաստանի խորհրդարանում. բանավոր վեճը վերածվել է կռվի։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են 44 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալիՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են 44 օր հացադուլի մեջ գտնվող դատապարտյալի
Արթուր Ջավադյանն ազատվեց հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։Արթուր Ջավադյանն ազատվեց հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից։
Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը
Հայաստանի Ներքին գործերի նախարարություն. «Լուդինգ» ընկերության համահիմնադիրը կանչվել է ոստիկանություն՝ հետաքննության շրջանակներումՀայաստանի Ներքին գործերի նախարարություն. «Լուդինգ» ընկերության համահիմնադիրը կանչվել է ոստիկանություն՝ հետաքննության շրջանակներում
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Զախարովան հապճեպ և, նույնիսկ, ագրեսիվ է որակել Հայաստանի ղեկավարության արձագանքը ԵԱՏՄ զեկույցինԶախարովան հապճեպ և, նույնիսկ, ագրեսիվ է որակել Հայաստանի ղեկավարության արձագանքը ԵԱՏՄ զեկույցին
Փոխխոսնակը՝ Հայաստանի արտգործնախարարին․ Երբ իմ գործընկերներն ասում են՝ Փոխխոսնակը՝ Հայաստանի արտգործնախարարին․ Երբ իմ գործընկերներն ասում են՝ "եկեք ստորագրենք խաղաղության պայմանագիրը", դուք սկսում եք դատողություններ անել ՀՀ սահմանադրության փոփոխությունների մասին
Փաշինյան․ Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակովՓաշինյան․ Մենք գնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու նպատակով
Արտգործնախարար․ Գերիների հարցը մշտապես մեր օրակարգում է  Արտգործնախարար․ Գերիների հարցը մշտապես մեր օրակարգում է  
Հայաստանի օմբուդսմենը եւ ԵՄ առաքելության ղեկավարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՀայաստանի օմբուդսմենը եւ ԵՄ առաքելության ղեկավարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Խաղաղությունն արդեն հաստատված է՝ չնայած ստորագրված պայմանագրի բացակայությանը․ Արարատ ՄիրզոյանԽաղաղությունն արդեն հաստատված է՝ չնայած ստորագրված պայմանագրի բացակայությանը․ Արարատ Միրզոյան
Արդարադատության նախկին նախարար․ Անկախության հռչակագրի սխալ մեկնաբանության հիման վրա ՀՀ սահմանադրության փոփոխությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ էԱրդարադատության նախկին նախարար․ Անկախության հռչակագրի սխալ մեկնաբանության հիման վրա ՀՀ սահմանադրության փոփոխությունն ուղիղ փակուղի տանող ճանապարհ է
Թվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարը Շվեյցարիայի, Հնդկաստանի և Կատարի ներկայացուցիչների հետ քննարկել է բնապահպանական համագործակցության հեռանկարներըՀայաստանի շրջակա միջավայրի նախարարը Շվեյցարիայի, Հնդկաստանի և Կատարի ներկայացուցիչների հետ քննարկել է բնապահպանական համագործակցության հեռանկարները
Պաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում EPF-ի ֆինանսավորմամբ կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների պատրաստության համարՊաշտպանության նախարարության հրաձգարաններից մեկում EPF-ի ֆինանսավորմամբ կառուցվում է վրանային ավան՝ պահեստազորայինների պատրաստության համար
Կարևոր է, որպեսզի Հայաստանի ԶՈՒ գտնվեն քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո. վարչապետԿարևոր է, որպեսզի Հայաստանի ԶՈՒ գտնվեն քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո. վարչապետ
Երևանում բացվել է Երևանում բացվել է "Վարպետության զարգացման դպրոց՝ Հայաստանում ռուսերեն առարկաներ դասավանդող ուսուցիչների համար"
Փաշինյան․ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին ընդդիմության ճգնաժամի առկայությունը Փաշինյան․ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին ընդդիմության ճգնաժամի առկայությունը 
Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիային՝ Տոլեդոյում գնացքների բախման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբՓաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիային՝ Տոլեդոյում գնացքների բախման հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ
ԱԺ փոխնախագահը չի կարծում, թե ընդդիմությունը հանդես կգա հայ ժողովրդի կամքին հակառակ՝ ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցումԱԺ փոխնախագահը չի կարծում, թե ընդդիմությունը հանդես կգա հայ ժողովրդի կամքին հակառակ՝ ՀՀ նոր սահմանադրության ընդունման հարցում
Հայաստանում կբացվի իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնՀայաստանում կբացվի իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոն
Արգելանք է կիրառվել ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի գույքի նկատմամբԱրգելանք է կիրառվել ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի գույքի նկատմամբ
ԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբԼՂՀ մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի մշակութային արժեքների պաշտպանության ուղղությամբ
Հայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքական երկխոսության ընդլայնման վերաբերյալՀայաստանն ու Սլովենիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքական երկխոսության ընդլայնման վերաբերյալ
Փաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՓաշինյանն ու Սաուդյան Արաբիայի արքայազնը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը
Ազգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության  շուրջ քննարկումներըԱզգային ժողովում մեկնարկել են Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության  շուրջ քննարկումները
ԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումն այսօր առավելապես կախված է Հայաստանից․ ՄիրզոյանԵՄ հետ վիզային ռեժիմի ազատականացումն այսօր առավելապես կախված է Հայաստանից․ Միրզոյան
Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը