Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հարցեր: Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական համագործակցության դիվերսիֆիկացումը և ընդգծել, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրաշրջանառության ներկա ծավալները չեն համապատասխանում գոյություն ունեցող ներուժին:
Թիմուր Ուրազաևի խոսքով՝ Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացմամբ և պատրաստ է քննարկել տարբեր ծրագրեր ու նախագծեր, որոնք նոր թափ կհաղորդեն տնտեսական կապերի խորացմանն ու ամրապնդմանը:
Այդ համատեքստում, զրուցակիցներն անդրադարձել են արդյունաբերության, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը, Մեղրի ազատ տնտեսական գոտում ղազախական կապիտալի ներգրավման, Երևանով տարանցիկ չվերթների կազմակերպման հնարավորություններին և մի շարք այլ հարցերի: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և Ղազախստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2017 թ. ավելացել է 59%-ով՝ մինչև $8.9 մլն: Ըստ որում, արտահանումը կրճատվել է 1,2%-ով՝ մինչև $4.9 մլն, ներմուծման՝ 6 անգամ, մինչև $4 մլն աճի դեպքում: